01:14 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Դմիտրի Պեսկով

Ե՞րբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. Կրեմլի պարզաբանումը

© Sputnik / Алексей Дружинин
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը դրական է համարում Ռուսաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը և Վրաստանը պետք է օգտագործեն պատեհ առիթն ավիահաղորդակցությունը վերսկսելու համար։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարելի է փաստել, որ շփման առաջին օրինակները դրական են։ Դուք գիտեք երկու արտգործնախարարների հանդիպման մասին, որ վերջերս կայացել է Նյու Յորքում։ Վրաստանի որոշ քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել դրան», – ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով` պետք է համբերությամբ զինվել և բաց չթողնել այն պահը, որը հարմար կլինի ավիահաղորդակցությունը վերսկսելու համար։

Բեռնատարները «Վերին Լարս» են հասնում պատրաստի փաստաթղթերով. ո՞րն է երկար հերթերի պատճառը

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսում այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանին մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:

Երևանը շատ մոտ է, բայց... վրացական ավիաընկերությունը նոր տրանզիտ կառաջարկի դեպի Մոսկվա

Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցությունն արգելելու մասին։

Ըստ թեմայի

Հայաստանը «Վերին Լարսի» երկու այլընտրանք ունի. Իրանը կօգնի՞ դուրս գալ շրջափակումից
Փողի հետևից՝ կյանքերի գնով. զբոսաշրջային սեզոնին «կամիկաձե» վարորդներն օրերով չեն քնում
Սարգսյան․ «Հայ-ռուսական հարաբերությունները եթե խաթարվեն, "мало никому не покажется"»
Հայաստանը 2-րդ տարին շարունակ գլխավորում է ռուսաստանցիների հանգստի սիրելի վայրերի ցուցակը
թեգերը:
Կրեմլ, Դմիտրի Պեսկով, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ