16:59 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռեջեփ Թայիփ Էրդողան

Քրդերը Թուրքիային սպառնացել են պատերազմով

© AP Photo / Murat Cetinmuhurdar
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
216 0 0

Քրդերի սպառնալիքը հնչել է այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք, թուրքական գործողություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել «այսօր կամ վաղը»։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնի աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) արաբ-քրդական խմբավորման ներկայացուցիչ Մուսթաֆա Բալին սպառնացել է Թուրքիային համընդհանուր պատերազմով, եթե Անկարան ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիսում։ Այդ մասին Բալին գրել է Twitter-ում։

«SDF-ն անվտանգության մեխանիզմների կողմնակից  է և ձեռնարկում  է անհրաժեշտ քայլեր  տարածաշրջանում կայունություն պահպանելու համար։ Սակայն, մենք առանց երկմտանքի Թուրքիայի ցանկացած հարձակում կվերածենք ամբողջ սահմանին համընդհանուր պատերազմի ՝ մեզ ու մեր ժողովրդին պաշտպանելու համար», - գրել է խմբավորման ներկայացուցիչը։

Շաբաթ օրը Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք, թուրքական գործողություն սկսելու մասին որոշումը կարող է ընդունվել «այսօր կամ վաղը»։
Նա հավելել է, որ գործողության նպատակը կլինի Թուրքիային սահմանամերձ սիրիական տարածքները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը, այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը և Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին տեղավորելը։

Սարգսյան. «Մերձավոր Արևելքի իրավիճակով պայմանավորված` սահմանախախտման դեպքերն ավելացել են»

Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Ռոբերթսոնը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին, որ Սիրիայում Թուրքիայի ցանկացած չհամակարգված գործողություն խիստ անհանգստություն կառաջացնի ԱՄՆ-ում։

Ըստ թեմայի

Բիզնես Թուրքիայում. ինչի համար է հայ համայնքը զայրացել Քիմ Քարդաշյանի վրա
Թուրքիայում կարգելեն էլեկտրոնային սիգարետների վաճառքը. նախագիծը քննարկման փուլում է
Ինչպես են գանձ որոնողները Թուրքիայում վերացնում հայկական հետքերը
Թուրքական ռադիոն այլևս չի խանգարի. Հայաստանը նոր տեխնիկա կգնի մոնիտորինգի համար
թեգերը:
Սիրիա, Պատերազմ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ