12:47 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Պայթյուն Սիրիայի հայկական եկեղեցում

«Կամիշլիից հայերի դուրսբերման հարց չկա». Աննա Նաղդալյան

© Photo : Facebook / KANTSASAR
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներն ամեն ինչ անում են, որպեսզի տեղի հայերին աջակցեն։

ԵՐԵՎԱՆ, 14 Հոկտեմբեր — Sputnik. Սիրիայում Հայաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունը մշտական կապի մեջ են Կամիշլիի հայ համայնքի հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Կամիշլիի և Մալիքիայի հատվածների մոտակայքում զինված բախումներ չեն եղել, այս պահի դրությամբ այդտեղից հայերի դուրսբերման հարց չկա։ Այնուամենայնիվ, նշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, աջակցություն ստանան», – մանրամասնեց Նաղդալյանը։

Սիրիական բանակը մտել է երկրի հյուսիսում գտնվող Թել Թամր գյուղ

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը զինված գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիս–արևելքում գտնվող Էլ Հասակե գավառում, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակի և Ռաս էլ Այն քաղաքի ուղղությամբ։ Հայ ընտանիքների մեծ մասը լքել է թուրքական ներխուժման գոտու առավել վտանգավոր շրջանը և Ռաս Էլ Այն և Թել Աբյադ քաղաքներից տեղափոխվելով Հասեկե քաղաք։ Սիրիայի հյուսիս–արևելքում հայերի թիվը կազմում է 3-3.5 հազար, նրանք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում:

Սիրիական բանակը մտել է Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկում էին քրդերը

Մինչև զինված գործողությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում` Քրդստանի աշխատավոր կուսակցության և «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված կազմակերպություն) դեմ ուղղված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին։

Ըստ թեմայի

Պատմությունը կրկնվում է. Նաիրա Զոհրաբյանը վերհիշել է էրդողանի սառը հայացքը
Քրդերը Սիրիայում թուրքական 7 տանկ և 75 զինվոր են ոչնչացրել
Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ–ի զորքը թակարդն է ընկել Սիրիայում
Էրդողանը հայտարարել է սիրիական Ռաս էլ Այն քաղաքը գրավելու և Թել Աբյադը շրջափակելու մասին
թեգերը:
հայեր, հայ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Աննա Նաղդալյան, Թուրքիա, Սիրիա

Գլխավոր թեմաներ