18:37 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն

Հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են Խոջիվանքի պանթեոն. տեսանյութ

Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
114 0 0

Շիրմաքարերը նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ օգտագործվել էին որպես շինանյութ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Թբիլիսիի Խոջիվանքի հայկական պանթեոն։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Տեղափոխումը իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Շիրմաքարերը նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ օգտագործվել էին որպես շինանյութ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 12–ին Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էինն հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։

Հայ դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Աշխատանքներ էին տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։

  • Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն
    Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն
  • Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն
    Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն
1 / 2
Շիրմաքարերը տեղափոխվել են Խոջիվանքի հայկական պանթեոն
թեգերը:
«Խոջիվանք» հայկական պանթեոն, Թբիլիսի, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ