19:10 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Անկարգություններ հրահրողներին մեղադրում են հրդեհներ կազմակերպելու, քաղաքացիներին հակապետական ակցիաներին մասնակցելու կոչեր անելու, պետական հաստատությունների և ոստիկանների վրա հարձակվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Իրանում կիրակի օրը ձերբակալվել է մոտ 180 մարդ՝ բողոքի ակցիաների ընթացքում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, գրում է Fars գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն` անկարգություններ հրահրողներին մեղադրում են հրդեհներ կազմակերպելու, քաղաքացիներին հակապետական ակցիաներին մասնակցելու կոչեր անելու, պետական հաստատությունների և ոստիկանների վրա հարձակվելու համար։ Ներկա պահին Իրանի ներքին անվտանգության ուժերը զբաղված են իրավախախտներին բացահայտելով և ձերբակալելով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԻԻՀ-ում ուժի մեջ է մտել երկրի կառավարության կարգադրությունը` բենզինի գինը մեկ լիտրի համար 0,09 դոլարից մինչև 0,2  դոլար թանկացնելու մասին։ Դրանից հետո երկրում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներն այրել են մոտ հարյուր բանկ, ինչպես նաև բենզալցակայաններ։

Ոսկանյան. «Իրանի ամբողջականությունն ու ներքաղաքական կայունությունը ձեռնտու է նաև մեզ»

Անկարգություններ են ծագել Իրանի ավելի քան հարյուր բնակավայրերում։ Մահացել է 12 մարդ։

Ըստ թեմայի

ԱՄՆ–ն բողոքի տրամադրություն է հրահրում Իրանում. տեսանյութ
«Իրականում». Իրանը պայթեցնելիս ամերիկացիները հաստատ Հայաստանի շահերի մասին չեն մտածելու
Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում ՀՀ–ի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը. Կոպիրկին
թեգերը:
Ձերբակալում, Բողոքի ակցիա, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ