06:55 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Հալեպ

Հայաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին. Փաշինյան

© Sputnik / Михаил Воскресенский
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը կշարունակի Սիրիայի բարեկամ ժողովրդին ցուցաբերել ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է։ Այս մասին այսօր Ղրղզստանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով այդ երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը:

«Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

«Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց վարչապետը:

ՀԱՊԿ–ի նիստում ԼՂ–ի հարցն ու Սիրիայում ապրող հայերի անվտանգության խնդիրն է բարձրացվել

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում: «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ-պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, և դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը»,- ասել է վարչապետը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Բոլոր խնդիրները լուծվում են. Պուտինի օգնականը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

Ըստ թեմայի

Սիրիայի հարցով հանդիպումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ
Փաշինյանն ու Կոնտեն անդրադարձել են Լիբանանի, Սիրիայի ու Ղարաբաղի խնդիրներին
Սիրիայի հայկական եկեղեցին Թուրքիայի և քրդերի համար տեղեկատվական պատերազմի հարթակ է դարձել
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Սիրիա

Գլխավոր թեմաներ