01:44 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am կայքը։

Церковь в Эрзеруме
© Photo : Ermeni Haber
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցին

 

Նշվում է, որ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին:

Церковь в Эрзеруме
© Photo : Ermeni Haber
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցին

Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները:

Թաղամասի բնակիչների խոսքով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով:

Նույն թուրքն անմխիթար վիճակում է թողել մեր հազարավոր եկեղեցիները. հայոց թեմը վրդովված է

Նշենք, որ եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակել թե՛ սեփականատեր Սաբրի Էնգինի և թե՛ Ազիզիյեի համայնքապետարանի կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորվել են թուրքերի կողմից:

Սիրիայի հայկական եկեղեցին Թուրքիայի և քրդերի համար տեղեկատվական պատերազմի հարթակ է դարձել

Այժմ Գերմանիայում բնակվող Էրգինը 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանը նրան սպառնում է քանդել եկեղեցին, եթե ինքն այն չվերանորոգի: Հայտնել էր, որ եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, բայց ոչ մեկից դրական պատասխան չի ստացել: 

Համայնքապետարանից էլ հայտարարում են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը և իբր նա էլ թույլտվություն չի տալիս:

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է ադրբեջանցին հայտնվել հայ համայնքի հետ հանդիպմանը. Կարապետյանի մեկնաբանությունը
«Փոքրիկ Հայաստան»` Հորդանանում. Լապշինը հայկական թաղամասից լուսանկար է հրապարակել
Հռոմն Իսրայելին կհանձնի Քրիստոսի մսուրը. երկու հազար տարի անց մասունքը կվերադառնա Բեթղեհեմ
թեգերը:
աղբ, Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, Թուրքիա

Գլխավոր թեմաներ