06:32 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Ադրբեջանի խորհրդարան

Ադրբեջանի խորհրդարանն ինքնալուծարվում է

© Sputnik / Мурад Оруджев
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

«Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի նիստում սկսվել է Ադրբեջանի խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը մեկնարկեց նոյեմբերի 28-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիսը) այսօր` դեկտեմբերի 2-ին հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման մասին։ Իշխող կուսակցությունն այն նախաձեռնել է նախագահ Իլհամ Ալիևի բարեփոխումներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

Միլի Մեջլիսի խոսնակ  Օքթայ Ասադովի գլխավորած հատուկ նիստը կայացել է այսօր։

«Նիստի օրակարգում մեկ հարց է։ Դա «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորների դիմումն է ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Միլի Մեջլիսի լուծարման մասին», – ավելի վաղ հայտնել էր  Օքթայ Ասադովը։

Նոյեմբերի 28–ին, «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհրդի նիստում մեկնարկեց Ադրբեջանի խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացնելու է նախագահը։

Ադրբեջանի խորհրդարանում 125 պատգամավոր կա, պատգամավորական մանդատների մեծ մասն իշխող կուսակցության ներկայացուցիչներին է պատկանում։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ

Հերթական խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում պետք է տեղի ունենային 2020 թվականի նոյեմբերին։

Ըստ թեմայի

Միասին սեղմեցին կոճակը. Էրդողանն ու Ալիևը բացեցին TANAP գազատարի վերջնական փուլը
Սկանդալ TANAP-ի բացման ժամանակ․ Հունաստանի պատվիրակությունը լքել է արարողությունը
Նախարարը դրական է գնահատում լրագրողների այցն Ադրբեջան. ովքե՞ր կգնան հաջորդ փուլում
թեգերը:
Ընտրություններ, խորհրդական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ