03:14 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Գրանցված թեկնածուների 88 տոկոսը տղամարդիկ են, 12 տոկոսը` կանայք։ Հերթական ընտրությունները նախատեսված է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի–Sputnik. Ավելի քան 15 հազար մարդ է արդեն գրանցվել Իրանի խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի փետրվարին։

«Ինչպես և մենք կանխատեսում էինք, գրանցվածների ընդհանուր թիվը 15 618 մարդ է»,– ասել է Իրանի ընտրությունների անցկացման շտաբի ղեկավարի տեղակալ Ջամալ Արեֆը։

Նրա խոսքով` այս պահին գրանցվածների 88 տոկոսը տղամարդիկ են, 12 տոկոսը` կանայք։

Նշենք, որ մասնակիցների գրանցումը մեկնարկել է դեկտեմբերի 1-ին և շարունակվել մեկ շաբաթ։ Գրանցումն ավարտվել է դեկտեմբերի 7-ին։ Դրանից հետո Սահմանադրության պահպանման խորհուրդը կհաստատի թեկնածուներին` ուսումնասիրելով բոլոր գրանցվածներին։

«Իրականում». ԱՄՆ-ն Իրանի հետ վտանգավոր խաղ է վարում ու համարյա բացահայտ սադրանքի է գնում

Իրանի միապալատ խորհրդարանը կազմված է 290 պատգամավորական աթոռներից։ Ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։ Հերթական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին։

Ըստ թեմայի

Ոսկանյան. «Իրանում ապոկալիպտիկ սցենարներ պետք չէ սպասել»
ԱՄՆ–ն բողոքի տրամադրություն է հրահրում Իրանում. տեսանյութ
Մոտ 180 մարդ է ձերբակալվել Իրանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով
թեգերը:
թեկնածու, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ