18:38 18 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Ռուսաստանցի որոշ զբոսաշրջիկների համար հնարավորություն է առաջացել Վրաստանից բացի այցելել նաև Հայաստան և հանգստանալ Սևանա լճում։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Մարիա Նաումենկո. Դեպի Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային հոսքն աճել է Վրաստանը ներառող համակցված տուրերի հաշվին, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։

Տարվա արդյունքներով` նման տուրերի վաճառքի աճը կազմել է 15%։ Խոսքը ուղևորությունների երկու տարբերակի մասին է` Հայաստան–Վրաստան և Ադրբեջան–Վրաստան։

«Դեպի Վրաստան ուղիղ չվերթերով տուրեր չկան, սակայն տուրօպերատորները վաճառքների աճ են գրանցել հարևան երկրների հետ համակցված երթուղիների հաշվին։ Դրա շնորհիվ զբոսաշրջիկների աճ է գրանցվել նաև դեպի Հայաստան», – ասել է նա լրագրողներին «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Լոմիձեի խոսքով` ռուսաստանյան զբոսաշրջիկների որոշակի կատեգորիայի համար նման ուղեգրերը ձեռնտու են, քանի որ, Վրաստանից բացի, հնարավորություն է տրվում այցելել Երևան և հանգստանալ Սևանա լճում։

Պետք է անողոք պայքար մղել «օրենքով գողերի» դեմ. Վրաստանի փորձն օգտակար է. Ավինյան

«Հայաստանը շահել է դեպի Վրաստան չվերթերի արգելքից։ Սկսել են համակցված տուրեր վաճառվել. Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկ է եկել, որոնք հետո մեկնել են Վրաստան», – նշել է Լոմիձեն Sputnik–ի թղթակցի հետ զրույցում։

Նա նշել է, որ ամռանը մեծ պահանջարկ էին վայելում Հայաստանում էքսկուրսիոն ծրագրով և Վրաստանում ծովային հանգստով տուրփաթեթները։

Որքան ապրանք հունվարից հնարավոր կլինի ներմուծել առանց մաքսատուրքի. ՊԵԿ-ի հայտարարությունը

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսի 8-ից արգելք է գործում Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցման համար։ Այն սկսեց կիրառվել, երբ հակառուսական կարգախոսներով բողոքի ցույցեր էին ընթանում Թբիլիսիում, որի պատճառ էր դարձել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցը Թբիլիսի:

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ