00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետխորհրդային համագործակցություն-2020. նոր մեկնա՞րկ, թե՞ գոյատևման ռեժիմ

© Sputnik / Andranik GhazaryanПлан пятилетки времен СССР на стене бывшего здания сельской администрации
План пятилетки времен СССР на стене бывшего здания сельской администрации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը Sputnik–ի համար վերլուծել է Խորհրդային միության անկմանը հաջորդած փոփոխությունները, որոնց արդյունքում ստեղծվեցին ԱՊՀ–ն և ԵԱՏՄ–ն։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդային Միության սրընթաց անկումը, որը տեղի ունեցավ 28 տարի առաջ, ինչպես նաև Համաշխարհային երկրորդ պատերազմի իրադարձությունները, դեռ երկար կհիշվեն։ Հանրապետությունների փաստացի պառակտումը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ մասշտաբային ճգնաժամերի պատճառով։ Սակայն հետխորհրդային առաջին տարիներին պահպանվում էին կոլեկտիվ ինքնիշխանության նոր սկզբունքների հիման վրա «Մեծ միություն» ձևավորելու սպասումները. այստեղից է գալիս ԱՊՀ–ի` որպես ինտեգրման փորձի ընկալումը։

74-я сессия Генеральной Ассамблеи ООН в Нью-Йорке. День четвертый  - Sputnik Արմենիա
Եվրամիությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում պատրաստ չէ իրավահավասարության. Լավրով

Ինչպես սկսվեց դա

1990-1991 թվականների գլխավոր տնտեսական խնդիրն արժութային հիմնադրամների բացակայությունն էր. 1989 թվականին ԽՍՀՄ բյուջեի դեֆիցիտը հասնում էր ԱԱՀ–ի 10%–ին, գումարած Համաշխարհային բանկի և G7 երկրների առաջ ունեցած կարճաժամկետ վարկերի պարտքերի լուրջ աճը, որոնց նոր վարկեր էին ավելանում։

Առաջացավ խորհրդային տնտեսության ձեռնարկությունների վարչարարական–գյուղատնտեսական կապերի կաթված. վերջնական արտադրանքի թողարկման ժամանակ տասնյակ գործարաններ կախված էին մյուս հանրապետությունների մատակարարների շղթայից։

«Խորհրդային Միությունը հետաքրքիր պետություն էր»․ իտալական հեղափոխություն Երևանում

Ընդ որում, այստեղ ավելանում էին 1970-ականներին լուծում չստացած խնդիրները. սպառողական ապրանքների` նախևառաջ` կենցաղային տեխնիկայի դեֆիցիտը, գյուղատնտեսության զարգացման դժվարությունները (կախվածությունը պարենի և հացահատիկի մեծածավալ ներմուծումից) և այլն։

ԱՊՀ–ն առաջացավ որպես այս խնդիրներից հեռու մնալու, այսպես ասած դրանք «շպրտելու», բայց միևնույն ժամանակ, Խորհրդային միության անհերքելի առավելությունները պահպանելու համար։ Դրանում է միավորման իդեալիզմն ու պարադոքսը։

Член Коллегии (министр) по промышленности и агропромышленному комплексу ЕЭК Александр Субботин представил прогнозы развития агропромышленного комплекса в ходе видеомоста Москвa-Еревaн-Минск-Кишинев (16 августа 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայկական բիզնեսը կարող է օգտվել ԵԱՏՄ առևտրային և արդյունաբերական հարթակներից. նախարար

Հանրապետությունները քաղաքական ինքնիշխանություն և սեփական արժույթով արտահանման քաղաքականություն վարելու, ինչպես նաև Մոսկվայից անկախ պետբյուջեները համալրելու ուղիներ գտնելու հնարավորություն ստացան։ Սակայն շատ արագ ակնհայտ դարձավ, որ նախկին միության դժվարությունները որևէ տեղ չեն անհետանում։ Իսկ մի շարք տարածաշրջաններում, օրինակ` Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, էլ ավելի են սրվում։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի նախկին «կառավարման կենտրոնի» վակուումը լրացրին ուժի արտաքին կենտրոնները։ Մի կողմից` Արևմուտքը և այլ զարգացած դոնորներին գրավելու ձգտումը նոր ազգային վերնախավերին հնարավորություն էր տալիս զարգացման խթաններ ստանալ, մյուս կողմից` բազմաթիվ ռիսկեր առաջացան անվտանգության հարթությունում։ Կայունությունը, ինչպես և այսօր, նախևառաջ պատկերացնում էին քաղաքական հավասարակշռությունից ելնելով։ Այդ պատճառով` որպես տարածաշրջանային կայունացման սցենարներ մշակելու կարողությամբ օժտված ակումբ` ԱՊՀ–ի կարևորությունն ակնհայտ էր։

Հարթակ հետագա ինտեգրման համար

ԱՊՀ–ի առաջին 10 տարիները կարելի է սահմանել որպես ժառանգած խնդիրների աուդիտի և նոր հնարավորությունների հաշվարկման ժամանակաշրջան։ Մոսկվան կորցրեց պարտադիր կատարման կոլեկտիվ որոշումների կայացման մենաշնորհը և չփորձեց հակառակն ապացուցել։ 2001 թվականին ԱՊՀ–ն ինտեգրման տեսանկյունից երերուն ձևաչափի էր նման, ավելի շուտ, նման էր թույլ, դժվար կառավարվող, պարտքերի և տարբեր դեֆիցիտների մեջ խրված պետությունների համար թափ հավաքելու ձևաչափի։

Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, իրավացի էին այն դիտորդներն ու քաղաքական գործիչները, որոնք հավատում էին ԱՊՀ–ին` որպես ապագա ինտեգրացիոն նախագծի համար մնացած կապերն արձանագրելու հարթակ կառուցելու փորձ։ Այսօր, 2020-ականների շեմին, հարկ է հիշել, որ ԵԱՏՄ–ում հռչակված չորս հիմնական ազատությունները դրված էին դեռ ԱՊՀ համաձայնագրերի հիմքում.

Пленарное заседание в рамках ПМЭФ 2015 - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

–Առանց վիզայի քաղաքացիների տեղաշարժի ազատություն (իսկ դա ձեռնարկատիրական և աշխատանքային աշխուժություն է ենթադրում)։

–Կրկնակի հարկումից և ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրերից խուսափելու վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի շրջանակում կապիտալի շարժի ազատություն։

– Ազատ առևտրի գոտի (ԱԱԳ)` արտահանման և ներմուծման գործողությունների համար։

– Տրանսպորտային ենթակառուցվածքի միասնական համալիր, որը կպահպանվեր տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների փոխգործակցությամբ (երկաթուղային, ավիափոխադրող և ավտոտրանսպորտ)։

Ռուսաստանն ԱՊՀ–ի համար մինչ օրս շարունակում է մնալ ագրարային արտադրանքի սպառման հիմնական շուկա և հիմնական աշխատաշուկա։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ–ն Ռուսաստանի համար շարունակում է հիմնական տարածաշրջան մնալ ոչ թե հումքի արտահանման, այլ հենց պատրաստի արդյունաբերական ապրանքների` մեքենաներ, սարքավորումներ, շինանյութ, քիմիական արտադրանք և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։

Արտաքին ֆոն և կարմիր գծեր

2001-2011 թվականներին խիստ փոխվում է ԱՊՀ երկրների փոխգործակցության արտաքին ֆոնը։ Ուժեղանում է գլոբալ խաղացողների ներկայությունը։ Կենտրոնական Ասիայում Չինաստանը դառնում է նոր ուժեղ սուբյեկտ, ուժեղանում է Եվրամիության ազդեցությունը ԱՊՀ երկրների արևմտամետ խմբի և Հարավային Կովկասի վրա` «Արևելյան գործընկերության» միջոցով։ ՆԱՏՕ–ն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը ԱՊՀ–ում։ Իսկ Ռուսաստանը և ԱՊՀ խմբից այլ առաջատար պետություններ` Ղազախստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Ուզբեկստանը, տիրապետում են սկզբունքորեն նոր հնարավորությունների, իրենց վրա վերցրած բազմաթիվ պարտավորությունները և խնդիրները կառավարելու կարողության։

ԱՊՀ–ն դադարում է «մեծ ու երերացող» լինել։ Ռուսաստանն իր հերթին, ավելի մեծ հնարավորություններ է ունենում համալիր ինտեգրացիոն համագործակցության կազմակերպման համար։

Սկսվում է նոր միջուկի կենտրոնացման գործընթացը։ Ռուսաստանն առաջվա պես գործընկերների առաջ աշխարհաքաղաքական միասնության նույնականացման խիստ պայմաններ չի դնում, օրինակ` ճանաչել Աբխազիան և Հարավային Օսեթիան, սակայն կարմիր գծեր է սահմանում` ոչ ասել ՆԱՏՕ–ի ընդլայնմանը։

ԱՊՀ–ից` ԵԱՏՄ

Հինգ տարի առաջ ԱՊՀ տարածքում ստեղծվեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։ Միաժամանակ, Մոսկվան ԵՄ–ին համակարգում առաջարկեց որպես ԵԱՏՄ–ի` արևմտյան քաղաքակրթության առաջնորդ-կառույցի ակնհայտ և կարևոր գործընկեր։

Սակայն առաջարկած ձեռքսեղմումն անպատասխան մնաց։ Կոլեկտիվ կենսական շահերի սեփական տարածաշրջանն ունեցող ԵԱՏՄ–ին հավասարազոր գործընկեր չեն համարում` առաջարկելով դրան ինտեգրվելու փոխարեն առանձին–առանձին կանգնել ԵՄ հետ գործընկերության «նախասրահում»։

Покупатель в алкогольном отделе супермаркета - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ–ն ու Վիետնամն ազատ առևտուր կանեն. կգնենք հագուստ, կվաճառենք խմիչք

Ներկա պահին Ռուսաստանի շուրջ նախկին տնտեսական սահմանները գրեթե ամբողջությամբ լղոզված են։ Նոր փուլ է սկսվում։ Դա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում լիարժեք ժամանակակից ինտեգրումն է։

Սակայն այդ գործընթացի մոդուլային ալգորիթմները (ԱՊՀ համաձայնագրեր, ԵԱՏՄ խումբ, ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր) թույլ են տալիս բազմակի արագություն ունեցող ուղեծրեր ստեղծել և տարբեր հեռավորություններից, իրարից էապես տարբերվող պարամետրերով գործընկերներ գրավել` Սերբիայից մինչև Եգիպտոս և Վիետնամ։ Դա շահեկանորեն տարբերվում է 1990-ականների սկզբի իրավիճակից։ Ընդ որում, թվային տնտեսության պայմաններում հաջողվել է պահպանել տարբեր շուկաների կողմնորոշումն ու առավելությունները։

Եվրամիությունում սկսել են հասկանալ, որ ԵԱՏՄ–ն զուտ տնտեսական միավորում է. Տիգրան Սարգսյան

Ակնհայտ է, որ ԱՊՀ–ն ավտոմատ կերպով ԵԱՏՄ–ին չի միանա։ ԱՊՀ ԱԱԳ ձևաչափը կպահպանվի այնքան ժամանակ, որքան այն անհրաժեշտ կլինի Ռուսաստանի գործընկերներին` նախևառաջ Ուզբեկստանին, որը համագործակցության մեջ նախագահելու է գալիք տարի, և Ադրբեջանին, որը հակված է չմիանալու քաղաքականությանը, միևնույն ժամանակ մեծացնելով կապերը ԵԱՏՄ միջուկի հետ։

Մոտ ապագայում ԵԱՏՄ–ում կմշակվի ընտրանքների համակարգ, որը թույլ է տալիս միության ձեռնարկատիրոջը կամ ԵԱՏՄ–ի ԱԱԳ անդամին առավելագույնս արագ գործընկերներ գտնել միավորված արտահանման կենտրոնների տվյալների բազայից, ստանալ ենթակառուցվածքային բանկերի անհրաժեշտ վարկային աջակցություն, հարմար լոգիստիկա (մատակարարում և պահեստային ծառայություններ), և ազգային արժույթով վճարումներ կատարելու համակարգ ունենալ։

Խոսքը մինչև 2024 թվականը նման համակարգի ստեղծման մասին է։ Մինչ այդ կգործի կամ բարձր պատրաստակամության մակարդակում կգտնվի նաև`

Հայ կոշկակարները պետք է իմանան այս մասին. փորձագետը` ԵԱՏՄ–ում ապրանքների մակնշման մասին

– Էլեկտրաէներգետիկայի և բջջային կապի ընդհանուր շուկան։

– Կավելանա Եվրասիական զարգացման բանկի և ռուսական ենթակառուցվածքային բանկերի կողմից նախագծերի ֆինանսավորումը։

– Կավելանա ռուբլով առևտուրը։

– Կավելանա ներքին կոոպերացիայի նախագծերի թիվը։

– Կսկսի գործել ընդհանուր կենսաթոշակային համակարգը։

Այս ամենը, անկասկած, կնպաստի ԵԱՏՄ–ի գրավչության աճին որպես ինտեգրման արդյունավետ նախագիծ և հետխորհրդային իներցիան հաղթահարած ԱՊՀ ժառանգ։

Լրահոս
0