18:54 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
270 0 0

ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է «արագ և հզոր հարված» հասցնել Իրանում գտնվող 52 թիրախներին, այդ թվում՝ մշակութային վայրերին, եթե Իրանը որոշի հարձակվել ԱՄՆ–ի վրա։

Հայաստանին մտահոգում է այն, ինչ կատարվում է Բաղդադում. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

«Թող սա լինի նախազգուշացում, որ եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան օբյեկտներին, մենք Իրանում 52 օջախ ենք թիրախավորել (ի հիշատակ տարիներ առաջ Իրանի գերեվարած ամերիկացի 52 պատանդների), որոնք կարևոր նշանակություն ունեն Իրանի և իրանական մշակույթի համար, և այդ դիրքերը, ինչպես և Իրանը, արագ և հուժկու հարվածներ կստանան։ ԱՄՆ-ն այլևս սպառնալիքներ չի ցանկանում», - գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Թրամփը, վկայակոչելով 52 ամերիկացի պատանդներին, մտաբերել է 1979-ի նոյեմբերին Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավումը, որը տեղի է ունեցել Իրանում իսլամական հեղափոխությունից հետո:

Ցուցարարները պահանջել էին, որ ԱՄՆ–ը արտահանձնի Մուհամեդ Ռեզե-Շահ Փահլավիին։ Սկզբում պատանդների թիվը կազմել է 66 մարդ, նրանցից 13-ը շուտով ազատ են արձակվել, մնացած 52 պատանդները 444 օր գերի են պահվել և 1981թ-ին միայն ազատ արձակվել:
Թրամփը նաև զգուշացրել է, որ Իրանի վրա կկիրառի 2 տրիլիոն արժողությամբ ռազմատեխնիկա։

Հիշեցնենք, որ հունվարի 3–ին Բաղդադում սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին

Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել. սահմանին իրավիճակը կայուն է
Իրանում մարդիկ ցավակցում են իրար. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սրացումների
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել
Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
թեգերը:
Թեհրան, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ