12:36 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)
102 0 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գնահատեց ՀՀ իշխանությունների`ԱՄՆ–Իրան հակամարտության հարցում բռնած դիրքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ԱՄՆ–Իրան հարաբերությունների հետ կապված Հայաստանի վերաբերմունքը պետք է ավելի ջերմ լիներ տարբեր մակարդակներում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ Հետագա օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։

«Ես չեմ ուզում գնահատել Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը, սակայն եթե որոշում կայացնողը ես լինեի, շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի»,– ասաց Ոսկանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչպես կգնահատի ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարության գործողությունները։

Կոնգրեսը Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձև է ընդունել. Սպիտակ տան պատասխանը

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձին` Ոսկանյանը նշեց, որ այն երկու բաղադրիչ ուներ` ուղղված էր ոչ միայն Իրանին, այլ նաև ԱՄՆ ներքին լսարանին։ ԱՄՆ–ում, նրա խոսքով, կան մարդիկ, որ Սոլեյմանիին Բեն Լադենից կամ Իրանը Իրաքից չեն տարբերում, դրա համար էլ Թրամփի ելույթը նաև ներքաղաքական նշանակություն ուներ։

Մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի. Սաֆրաստյան

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր վերացնել Իրանի առանցքային օբյեկտները, այդ թվում նաև մշակութային հուշարձանները։ Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ առաջնորդը նահանջել էր` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից էլ հայտարարել էր Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։

թեմա:
Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն ու Իրանի և ԱՄՆ–ի հակամարտությունը (42)

Ըստ թեմայի

Համացանցում են հայտնվել Իրաքում ԱՄՆ բազաների հրթիռակոծության առաջին կադրերը
Ղևոնդյան. «Լարվածությունն իր մետաստազներն է տարածում մերձավորարևելյան տարածաշրջանում»
Ավիաընկերությունը չեղարկել է Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը
թեգերը:
Հասան Ռոհանի, Դոնալդ Թրամփ, Վարդան Ոսկանյան, ԱՄՆ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ