03:28 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
626 0 0

Բալային համակարգը Վրաստանում արդեն մի քանի տարվա պատմություն ունի, մարդիկ սկզբում քննադատում էին այն, բայց հետո սովորեցին, ու այդ փոփոխությունը դրական անդրադարձավ ընդհանուր իրավիճակի վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Վրաստանը պատրաստ է Հայաստանին օգնել ճանապարհատրանսպորտային համակարգի բարեփոխման հարցում և տրամադրել իր փորձը։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան–Թբիլիսի տեսակապի ժամանակ այս մասին ասաց Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին։

Давид Месхишвили во время видеомоста Поможет ли балльная система навести порядок на дорогах? Взгляд из Тбилиси (17 января 2020). Тбилиси
© Sputnik /
Դավիթ Մեսխիշվիլի

Խոսելով բալային համակարգի ներդրման մասին` նա ընդգծեց, որ այն չի կարող դիտարկվել որպես ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցման միակ միջոց։

«Բայց այն շատ կարևոր է, քանի որ այս դեպքում վարորդների հավասարությունը չի խախտվում գումար ունենալ-չունենալու պատճառով», – նշեց Մեսխիշվիլին։

Մյուս կողմից էլ` համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Վրաստանում կոռուպցիան այդ ոլորտում գրեթե զրոյական է, բայց Հայաստանում այլ իրավիճակ է։

Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավարը մի դեպք պատմեց, երբ Հայաստանում ոստիկանները կանգնեցրել են իրենց ու փորձել են համոզել, որ նրանք գերազանցել են արագությունը։

Նրա խոսքով` Վրաստանում արդեն բոլոր հասարակական կազմակերպությունները ընդունել են, որ բալային համակարգն օգտակար է։

Шалва Огбаидзе во время видеомоста Поможет ли балльная система навести порядок на дорогах? Взгляд из Тбилиси (17 января 2020). Тбилиси
© Sputnik /
Շալվա Օբգաիձե

Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր Շալվա Օգբաիձեն իր հերթին նշեց, որ ցանկացած խստացում կանխում է որևէ մակարդակի խախտումի կիրառումը։ Բայց ճանապարհատրանսպորտային կանոններն ինչքան էլ խստացվեն, խախտումները լիովին չեն վերանա։

Քեյան. «Տուգանքների համար նախատեսված բալերի ապօրինի վաճառքը տեխնիկապես հնարավոր է»

Նրա խոսքով` բալային համակարգի ներդրումը որոշակի դրական ազդեցություն է ունեցել Վրաստանի երթևեկության վրա։

«Եթե վթարների բացարձակ թիվը չի փոխվել, որովհետև ամեն տարի մի քանի տասնյակ մեքենա է երկիր ներկրվում, ապա նվազել է մեքենաների ու ՃՏՊ–ների տոկոսային հարաբերակցությունը», – ասաց Օգբաիձեն։

Նա պարզաբանեց, որ ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում միավորները հանվում են միայն վարորդի ու ճանապարհային ոստիկանի (նրանց աշխատավարձը 500-600 դոլար է) անմիջական շփման արդյունքում։

Եվ ի տարբերություն Հայաստանի, վարորդները կարող են անվճար բողոքարկել որոշումները։

Օգբաիձեն նշեց, ոչ Հայաստանի այցեքարտն այն է, թե ինչպես են վարորդները ճանապարհը զիջում հետիոտներին։ Նրանք կուզեին պահվածքի այդ մոդելը լիներ նաև Վրաստանում։

Բլոգեր, ավտոփորձագետ Գեորգի Չալաձեն իր հերթին նշեց, որ այժմ Վրաստանում չկան խախտումներ, որոնց համար կարելի է միանգամից զրկվել վարորդական իրավունքից։

Георгий Чаладзе во время видеомоста Поможет ли балльная система навести порядок на дорогах? Взгляд из Тбилиси (17 января 2020). Тбилиси
© Sputnik /
Գեորգի Չալաձե

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող նոր ճանապարհատրանսպորտային կանոնների համաձայն` վարորդը տարվա համար 9 միավոր է ստանում։ Յուրաքանչյուր խախտումի համար միավորներ են հանվում, միավորների չափը կախված է խախտման վտանգավորության աստիճանից։ Եթե տարվա ընթացքում վարորդը սպառի բոլոր 9 միավորները, ապա կես տարով կզրկվի վարորդական իրավունքից։ Այն վերականգնելուց հետո վարորդը կրկին 9 միավոր կստանա։ Եթե այդ անգամ էլ սպառի բոլոր միավորները, ապա վարորդական իրավունքից կզրկվի արդեն մեկ տարով։ Վերականգնել վարորդական իրավունքը հնարավոր կլինի քննություն հանձնելուց հետո միայն։

Ըստ թեմայի

Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան
«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում
Բալային համակարգը տաքսու վարորդներին փողոց է հանել. կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
թեգերը:
վարորդ, Բալային համակարգ, ավտովթար, Ճանապարհ, Ոստիկանություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ