01:33 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (348)
54 0 0

Հայ փորձագետը պարզաբանեց, թե ինչ հնարավոր պատճառներ կարող են դրդել Ադրբեջանի ԱԳ ղեկավարին պնդել, որ մինչև հունվարի վերջ նոր բանակցություններ պիտի անցկացվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելը հայկական կողմի համար նպատակահարմար չէ։

«Ես չեմ տեսել և չեմ լսել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի մոտեցումներում ինչ-որ փոփոխություններ լինեն։ Դրանից ելնելով` ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին նախարարները կարող են խոսել հունվարի վերջին, ինչպես հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Մամեդյարովն ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել հունվարին։ Վերջին անգամ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպել են անցած տարվա դեկտեմբերի սկզբին։

Պողոսյանը կռահում է, թե ինչու է Մամեդյարովն այդքան ակտիվորեն ուզում մինչև հունվարի վերջ հանդիպում ունենալ։ Փետրվարին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված։ Պողոսյանը համոզված չէ, որ ընտրություններից հետո Մամեդյարովը կմնա այդ պաշտոնում։

«Հանկարծ ու ընտրություններից հետո Մամեդյարովին հանեն։  Եթե այդպես է, ապա ինչու մենք պետք է ընտրություններից առաջ նրա հետ բանակցություններ վարենք», – ասում է Պողոսյանը։

Ներսիսյան. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքը կանգ չի առնի»

Նա ենթադրում է, որ Մամեդյարովը հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է օգտագործել սեփական ղեկավարությանը ցույց տալու  համար, թե որքան արդյունավետ դիվանագետ է ինքը, իսկ այդ ամենը պաշտոնը պահպանելու համար է արվում։ Բացի այդ, քաղաքագետի կարծիքով, ադրբեջանական կողմի հռետորությունը չի փոխվել, բոլորը հիշում են, թե ինչպես էին նրանք դեկտեմբերի սկզբին մեկնաբանում Բրատիսլավայում տեղի ունեցած բանակցությունները։

«Եվ քանի որ նրանց վարքագծում ոչինչ չի փոխվել, կարծում եմ, որ այս անգամ էլ, եթե հանդիպում լինի, Մամեդյարովը լրագրողների մոտ կսկսի սովորականի պես հոխորտալ։ Եկեք նրան նման հնարավորություն չտանք։ Կարծում եմ, որ հայկական կողմը պետք է պնդի, որ հունվարի վերջին ծրագրված հանդիպումը, եթե այն իսկապես նախատեսված է, տեղափոխվի փետրվար», – ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև ուշադրություն հրավիրեց հարցի բարոյական բաղադրիչին։ Մամեդյարովի հիշատակած հայտարարությունից մեկ օր առաջ նոր հանդիպման մասին Մնացականյանին հարցրին հայ լրագրողները։ Մնացականյանը հորդորեց հարգել պայմանավորվածությունը, համաձայն որի հանդիպման օրն ու վայրը պետք է համատեղ հայտարարվեն։ Քաղաքագետի խոսքով` Մնացականյանը դիվանագիտական համերաշխություն դրսևորեց, ինչը բնորոշ է հուսալի գործընկերոջը, սակայն դրանից ընդամենը մեկ օր անց այդ սկզբունքը խախտեց Ադրբեջանի նախարարը։

Ռուսաստանը ցավում է, որ Ադրբեջանը չսատարեց Փաշինյանի հայտարարությանը. Կոսաչյով

Փորձագետի խոսքով` ՀՀ իշխանությունները բազմիցս ասել են, որ հակամարտությանն առնչվող ֆունդամենտալ հարցերը չեն քննարկի առանց ԼՂՀ իշխանության։ Իսկ քանի որ Արցախում ևս ընտրություններ են սպասվում այս տարվա մարտին, ապա ակնհայտ է, որ մինչ այդ բանակցությունների սեղանի շուրջ որևէ լուրջ խոսակցություն ակնկալել չարժե։ 

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)

Ըստ թեմայի

ԵԱՀԿ հերթական դիտարկմանը ադրբեջանական կողմն առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրադադարի խախտման դեպքերը
Իսրայելն անօրինական չի համարում Արցախ այցելելը. Լապշինը` ադրբեջանական գործի մասին
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Նիկոլ Փաշինյան, Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստան, Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ