02:00 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայոց ցեղասպանություն (238)
37 0 0

Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրի զոհերի հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Սիրիայի խորհրդարանը այսօր կքննարկի և քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։

Այս մասին տեղեկացրել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը` հղում անելով Սիրիայի խորհրդարանի քարտուղար Ռամի Սալեհին:

Խորհրդարանի այսօրվա օրակարգը կներառնի Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված 20-րդ դարում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը։

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը նշել է, որ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրի զոհերի հիշատակին:

Համբիկ Սասունյանի ճակատագիրը մեկ մարդու ձեռքում է, կամ ինչով կարող է հայրենիքն օգնել նրան

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ռուսաստանը, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ Եվս վեց պետություն (ներառյալ` ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան) Հայոց ցեղասպանությունը մասամբ են ճանաչել` նահանգների կամ շրջանների մակարդակով։

թեմա:
Հայոց ցեղասպանություն (238)

Ըստ թեմայի

Թրամփը չի կարող հաշվի չառնել Կոնգրեսի կարծիքը. փորձագետը` Ցեղասպանության բանաձևի մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի բանաձևին
Խախտումներ են հայտնաբերվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծախսերում
թեգերը:
բանաձև, Հայոց ցեղասպանություն, Սիրիա

Գլխավոր թեմաներ