20:54 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Այս միջոցները ձեռնարկվել են, քանի որ մոտեցող Նովրուզի տոնին իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում է։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Թուրքիայի իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով տարածման պատճառով։  Տեղեկությունը հայտնում է Daily Sabah պարբերականը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Վան նահանգի իշխանությունները, որտեղ իրանցի զբոսաշրջիկներ շատ են այցելում, հատուկ տեսախցիկներ են տեղադրել Քապիքոյ և Էսենդերե սահմանային մաքսակետերում:  Այժմ այդ կետերը փակ են։ 

Այս միջոցները ձեռնարկվել են, քանի որ մոտեցող Նովրուզի տոնին իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելանում է։

Նշենք, որ Թուրքիայի` սահմանային կետերը փակելու մասին Facebook–ի իր էջում գրում է նաև իրանագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Հայտնի դարձավ, որ Թուրքիան փակել է երկու սահմանային անցակետերը Իրանի հետ: Դրանք են՝ Վանի Քափիքոյ և Հաքքարիի Էսենդերե անցակետերը: Թուրքիան նաև դադարեցրել է դեպի Իրան և Իրանից դեպի Թուրքիա թռիչքները»,–գրել է նա:

Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Վերջին տվյալների համաձայն ՝ Իրանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք։ Զոհերի թիվը հասել է 8-ի։ Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը փետրվարի 23 – ից ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը ՝ քաղաքացիների մուտքն ու ընդունելությունը: Բացի այդ, ՀՀ ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Իրան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Ըստ թեմայի

Բժիշկների խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական կետ. Իրանի հետ սահմանը հսկվում է
Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել
Չինաստանում կորոնավիրուսից 2346 մարդ է մահացել
թեգերը:
Մահ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ