19:55 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
318 0 0

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում. Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրան-Թուրքիա սահմանային գոտում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Թուրքիայի և Իրանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժից 7 մարդ է զոհվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ,  Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:

Ըստ ՌԻԱ Նովստիի լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հիշեցնենք, որ այսօր`փետրվարի 23-ի առավոտյան Իրանում կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ թեմայի

Իրանում կորոնավիրուսի հետևանքով 8 մարդ է մահացել. վարակվածների թիվն ավելանում է
Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը
Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է
թեգերը:
Երկրաշարժ, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ