05:37 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)
488 0 0

Կորոնավիրուսն արագ տարածվում է Իրանում։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիուսով վարակվելու 106 նոր դեպք է արձանագրվել։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ֆարս գործակալությանը, Իրանում վարակվածների թիվը հասել է 245-ի, նրանցից 26-ը մահացել են:

«Կորոնավիրուսով վարակման դեպքերն արդեն 245-ն են, մահացածների թիվն արդեն հասել է 26–ի»,- տեղեկացնում է իրանական գործակալությունը:

Այս անգամ վարակի մեծ ցուցանիշ է գրանցվել Թեհրանում` 38 դեպք։ Հաջորդը Գիլան նահանգն է` 23 դեպք, հետո Ղոմը, որտեղից էլ սկսվել էր կորոնավիրուսի տարածումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի տվյալներով Իրանում գրանցվել էր վարակման 139 և մահվան 19 դեպք: 

«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (714)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները
Կորոնավիրուսը հասավ Վրաստան. մեր հարևան երկրում վարակի առաջին դեպքն է հաստատվել
Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին
թեգերը:
վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ