06:04 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
134 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է Թբիլիսիի և Երևանի միջև հարաբերություններում դրական դինամիկան:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Վրաստանի նախագահի նստավայրում տիրող մթնոլորտն ու ինտերիերը: Նա այդ մասին ասել է Թբիլիսիում Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

2018-ի մայիսին Վրաստանում վարչապետի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Փաշինյանը Հավլաբարի  նախագահական պալատում հանդիպել է այն ժամանակվա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Շենքը կառուցվել է Միխեիլ Սաակաշվիլիի օրոք:

Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Վրաստանի նոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց աշխատել այդ պալատում: Նա նախընտրեց Անտոնելի փողոցում գտնվող նստավայրը, որը Օրբելիանիի նախկին պալատն է. տարածքը վեց հազար քմ է: Ժամանակին Մարգվելավշիլին հրաժարվեց այնտեղ տեղափոխվել:

«Մենք ողջունում ենք Ձեզ նոր նստավայրում, որը պահպանում է հին Թբիլիսիի մթնոլորտը: Այստեղ երկուսս էլ լավ ենք զգում»,- ասել է Զուրաբիշվիլին ՝ ողջունելով Փաշինյանին:

«Տպավորիչ էր». Գախարիան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և պատմել ծրագրերի մասին

ՀՀ վարչապետը նշել է, որ նստավայրում տիրող մթնոլորտը իսկապես լավն է ։ Ըստ Փաշինյանի` այն և՛ աշխատանքային է, և՛ մշակութային: Նա  նաև շեշտել է, որ իրենց առաջին հանդիպումից ի վեր, որը տեղի է ունեցել 2019-ի մարտին, Զուրաբիշվիլիի` Երևան պաշտոնական այցի ընթացքում, հայ-վրացական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում:

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Грузии Саломе Зурабишвили (3 марта 2020). Тбилиси
© Photo / official site of the Prime minister of RA.
Այստեղ հին Թբիլիսիի մթնոլորտն է. Զուրաբիշվիլին հյուրընկալել է Փաշինյանին

Զուրաբիշվիլին, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումների շրջանակում բարձրացրած հարցերը նոր դինամիկա կհաղորդեն երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Ըստ թեմայի

Համբարձումյան. «Հայ-վրացական սահմանի փակումը հնարավոր չէ, դա այժմ մեր միակ ուղին է»
Որտե՞ղ հանգստանալ այս ամառ․ գրպանին հարմար 5 ուղղություն
Երևանը Թբիլիսիի առանցքն է. ինչով է նշանավոր Վրաստանի պաշտպանության նախարարի այցը
Փաշինյանը Վրաստանի և Հայաստանի համար ներդրումային գրավչությունը բարձրացնելու բանաձև ունի
թեգերը:
Սալոմե Զուրաբիշվիլի, Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ