06:32 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (519)
203 0 0

Հայտնի է դարձել կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպք, այդպիսով հաստատված դեպքերն, ընդհանուր առմամբ, ինն են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է իննի։ Այսօր երեկոյան հաստատվել է վարակման ևս 5 փաստ։ Տեղեկությունը հրապարակել է Վրաստանում կորոնավիրուսի մասին հատուկ կայքը։

Նշվում է, որ հիմա Վրաստանում կարանտինի մեջ է 162 մարդ, բժիշկների հսկողության տակ կորոնավիրուսի կասկածով 45 մարդ կա։

Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով` այսօր հայտնաբերված բոլոր հինգ վարակվածները  կիրակի օրը Իտալիայից են եկել Վրաստան եկած, կորոնավիրուսով վարկված քաղաքացու հետ նույն չվերթով։

«Սրանք փոխկապակցված դեպքեր են, ընտանիքի անդամներ են։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում և կիրակի օրը վերադարձել են Վրաստան։ Բոլոր հիվանդները միջին տարիքի են, նրանց մեջ ծերեր և երեխաներ չկան»,–ասել է Գամկրելիձեն։

Կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել. պատասխանում է «Այո»-ի շտաբի խոսնակը

Մինչև այսօր Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված էր երկու տղամարդ, ովքեր եղել էին Իրանում, ինչպես նաև Իտալիայից ժամանած մի երիտասարդ կին։ Գրեթե բոլոր վարակվածների վիճակը լավ է։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (519)

Ըստ թեմայի

«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն
Կանանց նվեր կամ կորոնավիրուսի հախից գալու միջոց. Գագիկ Սուրենյանը +24 աստիճան է խոստանում
Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ