00:12 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (866)
280 0 0

ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ կինը ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Ցավոք, տեղեկատվությունը ճիշտ է։ Նա ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի»,-ասաց Նաղդալյանը։

Նշենք, որ «Արևելք» պարբերականը գրել էր,ո ր Էլսիկ Մասիհի անունով հայ կինը 85 տարեկան էր և մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որ համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր կենտրոններից մեկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 4-ի տվյալների համաձայն ՝ Իրանում կորոնավիրուսով վարակված 2992 անձ կա, վարակի զոհ են դարձել 92–ը։Մարտի 2-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։ Այսօր հայտնի դարձավ, որ իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը ևս մահացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի թոքաբորբի հետևանքով։

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3042–ի

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (866)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել. պատասխանում է «Այո»-ի շտաբի խոսնակը
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9-ի. հաստատվել է ևս 5 դեպք
«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ». Տաջիկստանում խուճապ կա, կորոնավիրուս` ոչ
թեգերը:
Մահ, հայ, Իրանի Իսլամական Հանրապետություն, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ