07:27 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (519)
180 0 0

Վերջին տվյալների համաձայն` Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված է 15 մարդ։ Ավելի վաղ հայտնել էին կարանտինում գտնվող 500 քաղաքացու մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակից մահանալու առաջին դեպքը։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին։

Մահացած կինը Ադրբեջանի քաղաքացի է, ավելի վաղ նա եղել էր Իրանում։ Կինը կարանտինի մեջ էր։

«Նրա մոտ կորոնավիրուսի վարակի ախտանշաններ էին հայտնաբերվել։ Նա կարանտինի մեջ էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց»,–շտաբից հայտնել են ՌԻԱ Նովոստիին։

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն` Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 15 մարդ։ Ավելի վաղ հայտնել էին կարանտինում գտնվող 50 քաղաքացու մասին։

Ադրբեջանի ղեկավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով կոչ է արել բնակչությանը հետաձգել մոտակա ամիսներին ծրագրված հարսանիքներն ու մասսայական սգո արարողությունները։

«Թումոն» մեկ ամիս փակ կլինի. կորոնավիրուսով վարակված իտալացին այդ շենքում է աշխատել

Բացի հարսանեկան արարողությունների և տոնակատարությունների չեղարկումից, իշխանությունները խորհուրդ են տալիս խուսափել մարդկանց կուտակումներից, արտասահմանյան ուղևորություններից, կատարել պաշտպանիչ միջոցառումներ (բժշկական դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, մանրէազերծող միջոցներ)։

Ավելին` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով իշխանությունները չեղարկել են Նովրուզի տոնակատարությունները։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (519)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է արել
Էջմիածնի դպրոցներից մեկի բուժքույրը շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ
ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը
թեգերը:
Կին, Մահ, կորոնավիրուս, ադրբեջանցի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ