17:31 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)
69 0 0

Բեռնափոխադրումների կուտակումներ կան թե՛ Հայաստան–Վրաստան սահմանին, թե Վրաստանի ներսում, թե Լարսի անցակետում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հեռախոսազրույց կունենան` քննարկելու համար սահմանային անցակետերում կուտակված բեռների հարցը. տեղեկությունը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահի դրությամբ բեռնափոխադրումների հետ կապված խնդիր ունենք Լարսում և Բագրատաշենում։ Այսինքն`  կուտակումները թե՛ Հայաստան–Վրաստան սահմանին են, թե՛ Վրաստանի ներսում, թե՛ Լարսի անցակետում։ Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և թողունակությունը բավականին դանդաղ է։ Նույն խնդիրն է նաև Լարսում»,–ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` առաջիկայում պետք է հստակ կարգավորումներ ու խաղի կանոններ սահմանեն, որպեսզի բեռփոխադրումները որևէ կերպ չտուժեն։ Բեռնափոխադրումների արգելքները, ըստ Ավինյանի, կարող են էլ ավելի խորացնել կորոնավիրուսի հետևանքներով առաջացած ճգնաժամը։

ՌԴ քաղաքացիները Հայաստանից հայրենիք են գնացել Վրաստանով. դեսպանատան մեկնաբանությունը

Ավինյանը հայտնեց նաև, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ առատ ձյան պատճառով փակվել էր Լարսի անցակետը: Մարտի 20-ին հնարավոր եղավ Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

Այս օրերին էլ ահազանգեր են հնչում, որ սահմանային անցակետերում կան կուտակումներ։

Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ սահմանը կարելի է հատել միայն Սադախլոյով

թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (77)

Ըստ թեմայի

Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել
Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. վարչապետ
Ինչ կլինի, եթե հիվանդանոցներն այլևս տեղ չունենան հիվանդների համար. Թորոսյանի «պլան բ»-ն
թեգերը:
բեռնատար, Վերին Լարս, հեռախոսազրույց, Գեորգի Գախարիա, Նիկոլ Փաշինյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ