04:59 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
630 0 0

Ըստ տարբերակներից մեկի՝ կռվի պատճառը Վրաստանի խորհրդարանի ներկայիս և նախկին պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի բազմամյա հակամարտությունն է։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտ – Sputnik․ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Վրաստանի հայրենասերների միություն» կուսակցությունից Ջավախքի քաղաքապետարանի շրջանային ժողովի անդամ Սամվել Պետրոսյանը ձերբակալվել է Վրաստանում, նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում։ Տեղեկությունը հաղորդում է «Մթավարի» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 26-ին, ժամը մոտ 15։40-ի շրջակայքում։ Ի սկզբանե հայտնում էին, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև տեղի է ունեցել բախում՝ զենքի կիրառմամբ։

Արդյունքում պարզվեց, որ կռվել են հենց իրենք՝ Մկոյանն ու Պետրոսյանը։  

Հեռուստաալիքը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ զենք կիրառել է Մկոյանը։ Ռեպորտաժում նշվում է, որ նա հինգ կրակոց է արձակել Պետրոսյանի բար-սրճարանի ուղղությամբ։ Բայց արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել ոչ թե նրան, այլ Պետրոսյանին և վերջինիս 19-ամյա զարմիկին։

Այժմ նրանք մեղադրվում են խուլիգանության և ապօրինի զենք կրելու համար։ Նրանց սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։ Ինչպես նշվում է ռեպորտաժում՝ բախման պատճառը Սամցխե-Ջավախեթիում Պետրոսյան և Մկոյան տոհմերի երկարամյա հակամարտությունն է։

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ հետաքննությունն իրականցվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236 և 239 հոդվածների համաձայն։

Ըստ թեմայի

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի տան մոտ կրակոցներ են հնչել
Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը
Հայաստանից մեկնող ռուսաստանցիներին Վրաստանն արգելել է անցնել իր տարածքով
թեգերը:
օրենքով գող, Քրեական գործ, հայ, Պատգամավոր, Ջավախք, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ