22:29 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
151 0 0

Նախկին ամուսնու ծնողներին բանտ նստեցրած թուրք մոդելը կարող է անձամբ ճաղերի հետևում հայտնվել։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի –Sputnik. Նախկին «Միսս Թուրքիա» Սինեմ Սյուլյունը կարող է ենթարկվել 5 տարվա ազատազրկման սկեսուրի հասցեին հնչեցրած սպառնալիքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։

Թուրք գեղեցկուհու ընտանիքում իսկական քրեական դրամա է ծավալվել։ Բանն այն է, որ ամուսնուց` գործարար Մուսթաֆա Յուքսելից բաժանվելուց հետո` 2016 թվականին աղջիկը դատարան հայց է ներկայացրել ամուսնու ծնողների դեմ` մեղադրելով նրանց իր սենյակում լրտեսական սարքեր տեղադրելու մեջ։ Արդյունքում գործարարի ծնողներին 2.5 տարվա ազատազրկման են դատապարտել։

Սակայն վերջերս Սյուլյունը Ստամբուլի ռեստորաններից մեկում հանդիպել է նախկին ամուսնու ծնողներին, և նրանց միջև վեճ է ծագել։ Կոնֆլիկտից անմիջապես հետո մոդելի նախկին սկեսուրը և սկեսրայրը դիմել են իրավապահ մարմիններին սպառնալիքների մասին բողոքով։ Քրեական գործ է հարուցվել։

Գեղեցկուհի՞, թե՞ հրեշ. «Միսս Ամերիկա» մրցույթի ամենազգացմունքային կադրերը

Ըստ թեմայի

Հայտնի է` ով հաղթեց «Միսս տիեզերք 2019»–ում. Հայաստանի մասնակիցը լավագույն 20–յակում չէ
«Միսս աշխարհ 2019». Լիանա Ոսկերչյանը քանոն է նվագել ու հայտնվել տաղանդավորների հնգյակում
«Միսս տիեզերք 2019»–ի Հայաստանի մասնակից Դայանա Դավթյանը պատասխանում է քննադատություններին
թեգերը:
սկեսուր, Քրեական գործ, Սկանդալ, Թուրքիա, Թուրք

Գլխավոր թեմաներ