07:33 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
2538 0 0

Զորավորժությունների ընթացքում նախատեսվում է զորքի օգտագործում ընտրված ուղղություններով, հրթիռային ուժերի և հրետանու կողմից զանգվածային հարվածների կիրառում և գրոհային ավիացիայի հարձակումներ։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի մայիսի 18-22–ը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության, պլանավորման և գործողությունների բազմակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցեր, ինչպես նաև կփորձարկվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային զորախմբերի կրակային և մանևրելու հնարավորությունները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է

Նախատեսում է նաև ընտրված ուղղություններով հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։

Զորքերի պրակտիկ գործողությունների ստուգումը կիրականացվի տարբեր ուսումնական կենտրոններում և հրաձգարաններում։

Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ հայտարարությունը

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ
Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի մարտական հենակետեր. լուսանկարներ
Ինչպես է Ադրբեջանը կարողանում մանևրել. Տարոն Հովհաննիսյանը գիտի պատասխանը
թեգերը:
Զորավարժություններ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ