ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –Sputnik. ՀՀ երկու քաղաքացու այսօր տեղափոխել են Վախթանգ Բորչոշվիլու անվան կլինիկա, նրանց մոտ SARS-CoV-2 է ախտորոշվել։ Տեղեկությունը վրացական ԶԼՄ–ների հետ զրույցում ասել է կլինիկայի դիտորդական խորհրդի նախագահ Մակի Սոլոգաշվիլին։
«Կլինիկայի 41 պացիենտի մոտ կորոնավիրուսի նոր տեսակ է հաստատվել։ Այսօր ևս երկուսի են բերել այնտեղ, նրանք ՀՀ քաղաքացիներ են», - ասել է Սոլոգաշվիլին։
Նրա խոսքով` վարակվածները մայրն ու նրա երեխան են, և նրանց տեղափոխել են կարանտինային գոտուց։
Վարակման հանգամանքները պարզելու համար Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանատուն։ Դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխանել է, որ այդ հարցով զբաղվում են։
Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան
Վրաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման բացահայտված դեպքերի քանակը 721 է, վերջին մեկ օրվա ընթացքում Covid-19 է հաստավել 8 մարդու մոտ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մասյի 21–ի դրությամբ 5606 է։ Երկու երկրներում էլ արտակարգ դրության ռեժիմ է գործում։