11:46 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
550 0 0

Բեռնատարների հայաստանցի վարորդներին կոչ են անում ճանապարհ ընկնել ապրանքի մաքսային ձևակերպման և հսկիչ անցակետն անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթով։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանից մեկնող բեռնատարները մոտավորապես 10 օր հետո կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից» ։ Հենց այդ ժամանակ է սպասվում Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են «կանաչ միջանցք» ապահովել դեպի ԵՍՏՄ երկրներ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակով։

«Հայաստանից մեկնող բեռնատարները կկարողանան օգտվել «կանաչ միջանցքից», երբ դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ անհրաժեշտություն կլինի արդեն 10 օրից», – ասաց Թանանյանը։

Նրա խոսքով` հենց այդ ժամանակ է նախատեսվում Հայաստանից գյուղմթերք մատակարարել Ռուսաստանի քաղաքներ։ Խոսքը, մասնավորապես, մրգի մասին է։

Թանանյանը նշեց, որ կողմերի միջև պայմանավորվածություն կա, որ մեծ հոսքի դեպքում հայկական բեռները կանցնեն «կանաչ միջանցքով»։ Հերթերը կանխելու համար հատուկ երթուղի է կազմակերպվելու. «Բագրատաշենի» անցակետից 30 բեռնատար կհասնեն «Վերին Լարս», այնտեղից էլ արդեն «կանաչ միջանցքով» առանց հերթերի և լրացուցիչ խոչընդոների կանցնեն մաքսակետը։

Թանանյանը կոչ արեց մատակարարներին և վարորդներին ունենալ անհրաժեշտ փաստաթղթերի բացառապես նվազագույն փաթեթ (համայնքի վարչակազմից ստացած տեղեկանքից մինչև բանկային փոխանցում)` հսկիչ անցակետերում ուշացումներից խուսափելու համար։

Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Նա նաև նշեց, որ SARS-CoV-2 կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակն ապրանքների տեղաշարժի վրա չի ազդել։ Միայն նվազել է պատվերների քանակը։ Հյուրանոցները նախկին  ծավալով չեն գործում, Հայաստանից էկզոտիկ մրգերի պահանջարկը փոքրացել է և այլն։

Միևնույն ժամանակ «Սպայկա» ընկերության (Հայաստանից միրգ և բանջարեղենի խոշորագույն արտահանող) նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը կարծում է, որ դեռ վաղ է դատել «կանաչ միջանցքի» արդյունավետության մասին։

Նա նշում է, որ միջանցք միշտ պետք է լինի հայկական բեռնատարների համար, անկախ սեզոնից և հոսքից։

Ըստ նրա` մաքսայինները նախկինում էլ որևէ խոչընդոտ չէին առաջացնում հայկական բեռնատարների համար. չէին ուշացնում, արհեստականորեն սպասարկումը չէին դանդաղեցնում։ Այդ իսկ պատճառով, խնդիրը փոքր–ինչ այլ հարթությունում է։ Բաղդասարյանը նշեց, որ մինչև միջանցք դեռ հասնել է պետք,  հաղթահարել Վրաստանում եղանակով պայմանավորված հերթերն ու խոչընդոտները։

Նա չբացառեց, որ ամեն դեպքում միջանցքն էլ ավելի կարագացնի հայկական բեռնատարների անցումը, և կարևոր դեր կունենա այդ հարցում։

«Սակայն պակաս կարևոր չէ նաև գոյացող հերթերի կրճատումը ոչ միայն անցակետերում, այլև վրացական կողմում` չեզոք գոտում», – ասաց նա։

Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց ընկերությունը մտադիր է ապրանքների մեծ հոսքի մատակարարում սկսել հունիսի 25-ից։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե գործնականում ինչպես է այդ ամենն աշխատում։

Փոփոխություններ Վրաստան–Հայաստան բեռնափոխադրումների հարցում․ դեսպանատան պարզաբանումը

Նշենք, որ միայն Հայաստանից «Վերին Լարսով» բեռնափոխադրողները տարեկան առնվազն 10 հազար երթուղի են իրականացնում երկու ուղղությամբ։ Գործող ճանապարհն այսօրվա դրությամբ գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման համար։ «Վերին Լարսին» այլընտրանքային մյուս 8 ճանապարհները փակ են քաղաքական դրդապատճառներով։

Ըստ թեմայի

Մանասերյան. «ՀՀ–ն շատ ցուցանիշներով ամենաշատն է օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից»
Հայաստանից Վրաստան մեկնած վարորդը վարակվել է COVID-19–ով
Չորս չվերթ Երևանից․ ՌԴ քաղաքացիների համար չվերթեր են կազմակերպվում. դեսպանատուն
թեգերը:
բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ