12:49 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
187 0 0

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակը և վարակի դեմ պայքարի միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառով։ Այդ մասին, RT-ի փոխանցմամբ, Ալիևն ինքն է հայտնել Վլադիմիր Պուտնին՝ հեռախոսազրույցի ընթացքում։

Հունիսի 24-ին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին։ Հանդիսավոր միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, սակայն այս տարի հետաձգվել է՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։

Նշվում է, որ Ադրբերջանի առաջնորդն ափսոսանք է հայտնել, որ չի կարողանա ներկա գտնվել շքերթին։

Կրեմլի մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված իրավիճակին և վարակի դեմ պայքարի միջոցառումներին։

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշել են հետաձգել երկրում հաստատված կարանտինային ռեժիմը մինչև օգոստոսի 1-ը։ Ավելին՝ կառավարության որոշմամբ հունիսի 21-ից սկսած՝ յոթ քաղաքներում, այդ թվում՝ Բաքվում, ինչպես նաև Ապշերոնի շրջանում երկու շաբաթով կոշտ սահմանափակումներ են մտցվել։

Եթե Ադրբեջանի նախագահի հետ երկխոսությունը չստացվի, Փաշինյանը կդիմի այդ երկրի ժողովրդին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ըստ համաշխարհային վիճակագրությունների Worldometer կայքի՝ Ադրբեջանը COVID-19-ի տարածման ցուցանիշով 59-րդ տեղում է։ Աղբյուրի համաձայն՝ հունիսի 18-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասնում է 11 329-ի, մահացել է 139 վարակակիր։

Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտումը. Միրզոյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է հրավերը և հաստատել է Մոսկվայի ռազմական շքերթին ներկա գտնվելու իր մտադրությունը։ Բացի այդ, ՀՀ ԶՈՒ 75 զինծառայողներ մեկ շարասյունով կմասնակցեն հոբելյանական շքերթին։ Նրանք կտանեն Թամանյան դիվիզիայի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության դրոշը։

Ըստ թեմայի

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ
Հայ զինվորականները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք շքերթին
Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին. պատասխանում է Պեսկովը
Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերների մասին
թեգերը:
Մոսկվա, Վլադիմիր Պուտին, շքերթ, Իլհամ Ալիև, Հայաստան

Գլխավոր թեմաներ