16:19 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
1214 0 0

Հայաստանը Վրաստան այցելուների քանակով այդ երկրում առաջատար եռյակում է, սակայն այս պահին կորոնավիրուսի համավարակի պատճառով հարևան երկիրը պատրաստ չէ սահմանները բացել Հայաստանի համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ աշխարհն իրեն «անբավարար» չդնի ու սահմանները փակ չպահի։ Այս համատեքստում հատկանշական ու սթափեցնող է Վրաստանի իշխանության որոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի համար։ Այս երկրներից ժամանողների համար հատուկ պայմաններ են սահմանվել։ Վրաստանի օդանավակայան ժամանելիս նրանք պետք է էլեկտրոնային ձևաթուղթ լրացնեն` նշելով, թե որտեղ են անցկացրել վերջին 14 օրերը։ Զբոսաշրջիկներին նաև պարտադրելու են նշել՝ ինչ վայրեր են նրանք պատրաստվում այցելել Վրաստանում, իրենց մնալու  հասցեն ու հեռախոսահամարը։

Ապրեսյանի խոսքով՝ հայաստանցիների համար սահմանը չբացելու մասին Վրաստանի իշխանության որոշումը բացասական ազդեցություն կունենա իրենց զբոսաշրջության վրա, քանի որ ամառվա ընթացքում Վրաստանի զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից էր գնում։ Մյուս կողմից էլ՝ այդ դիրքորոշումը լրիվ հասկանալի է ու արդարացված․ որքան քիչ են զբոսաշրջիկները, այնքան ավելի քիչ է ռիսկը, հատկապես, եթե խոսքը ոչ բարենպաստ համաճարակային իրավիճակում գտնվող երկրների այցելուների մասին է։

«Հայաստանը եղել ու մնում է Վրաստանի հիմնական տուրիստական դոնորը։ Նրանք պետք է դա հաշվի առնեն, բայց մենք չենք կարող նրանց փոխարեն մտածել, ինչպես նաև խորհուրդներ տալ։ Նրանք հաստատ իրենց հաշվարկներն ու վերլուծություններն արել են` հաշվի են առել իրենց հնարավորությունները», - ասաց Ապրեսյանը։

Այնուամենայնիվ, փորձագետն այն կարծիքի է, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե Վրաստանը բացեր սահմաններն այն երկրների համար, որոնց քաղաքացիներն իրենց զբոսաշրջիկների հիմնական մասն են կազմում` միաժամանակ այցելության խիստ կանոններ սահմանելով․ պարտադիր թեստավորում, հսկողություն և այլն։

2019 թ․-ի տվյալներով՝ Վրաստան այցելողների թվով Հայաստանը երրորդ տեղն է գրավել(1 365 048 քաղաքացի)՝ Ադրբեջանից (1 526 619) և Ռուսաստանից (1 471 558) հետո։

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

Ապրեսյանը դժվարանում է պատասխանել՝ երբ Հայաստանը «լավ» ցուցակում կհայտնվի, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի։ Միաժամանակ նա առաջարկում է, քննարկումներ անցկացնել մասնավոր սեկտորի ու իշխանությունների մասնակցությամբ` սահմանները բացելու, զբոսաշրջիկներ ընդունելու և ընդհանրապես համավարակի պայմաններում զբոսաշրջության ոլորտի հետագա քայլերի վերաբերյալ։

«Կարևոր է արդեն իսկ հիմա պատրաստ լինել սահմանները բացելուն, զբոսաշրջիկների ընդունելության ու նրանց վերադարձի մեր ռազմավարությունը մշակել», - ասաց Ապրեսյանը։

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է անել ամեն բան, որ այլ երկրները Հայաստանին «անբավարար» չնշանակեն ու բարձր ռիսկային երկրների շարքում չթողնեն։

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ապա Ապրեսյանի խոսքով՝ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մոտ 311 հազար զբոսաշրջիկ է այցելել, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 770 հազար է եղել։ Հայաստանն առաջին եռամսյակում արդեն իսկ մոտ 450 հազար այցելու է կորցրել։

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջինը 800 դոլար է ծախսում։ Հետևաբար, մենք միայն առաջին եռամսյակի ընթացքում մոտ 350 միլիոն դոլար ենք կորցրել», - ասաց Ապրեսյանը։

Երկրորդ եռամսյակում հասկանալի պատճառներով զբոսաշրջիկներ չեն եղել։ Երրորդ եռամսյակն էլ նույն պատճառներով ամբողջովին ձախողված է։ Նախորդ տարի զբոսաշրջային հոսքի 10% աճ էր կանխատեսվում։

Էժան տուրերն անորակ են և հիասթափեցնո՞ւմ են զբոսաշրջիկներին. տուրիզմում գոյի խնդիր է

Հայաստանում մարտի 16-ից արտակարգ ռեժիմ է գործում։ ՀՀ կառավարությունը պատրաստվում է այն վերջին՝ չորրորդ անգամ մեկ ամսով երկարացնել։

Ըստ թեմայի

Ռուսաստանը բացում է սահմաններն օտարերկրացիների համար․ ովքեր կարող են մուտք գործել երկիր
Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ
Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման
թեգերը:
Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, կորոնավիրուս, Սահման, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ