https://arm.sputniknews.ru/20200712/Yerkrasharj-Vrastanum-cncumnery-zgacvel-en-naev-Hayastani-yerku-marzerum-23700959.html
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանի երկու մարզերում
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանի երկու մարզերում
Sputnik Արմենիա
Երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում, Կողբում և Ալավերդիում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Տուժածներ չկան։ 12.07.2020, Sputnik Արմենիա
2020-07-12T14:44+0400
2020-07-12T14:44+0400
2020-07-12T14:48+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_0:50:2001:1175_1920x0_80_0_0_76f9ecc1f3e891f068dc323b44c899bc.jpg
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/826/98/8269884_61:0:1858:1348_1920x0_80_0_0_ce3507383ed0ec3cb637cb432c293aad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, տարածաշրջան , աշխարհ, վրաստանի հանրապետություն, երկրաշարժ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
հասարակություն , հայաստան, տարածաշրջան , աշխարհ, վրաստանի հանրապետություն, երկրաշարժ, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), վթար, պատահար, սպանություն, գողություն
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Հայաստանի երկու մարզերում
14:44 12.07.2020 (Թարմացված է: 14:48 12.07.2020) Երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում, Կողբում և Ալավերդիում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) երկրաշարժ է գրանցվել հարևան Վրաստանում։
«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5-6 բալ է կազմել: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հարևան երկրում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ Մասնավորապես, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 , Կողբ գյուղում՝ 2 և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ. ուժածներ և ավերածություններ չկան։
Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել