15:25 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
283 0 0

Երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյանում, Կողբում և Ալավերդիում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) երկրաշարժ է գրանցվել հարևան Վրաստանում։

«ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5-6 բալ է կազմել: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հարևան երկրում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ Մասնավորապես, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 , Կողբ գյուղում՝ 2 և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ. ուժածներ և ավերածություններ չկան։

Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2769)
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Տուժածներ, Երկրաշարժ, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ