22:54 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
273 0 0

Մեկենաս և մարդասեր, հայտնի թբիլիսաբնակ հայի՝ Միքայել Արամյանցի պատմությունը կարող էր հիանալի ֆիլմի սյուժե դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայ հայտնի մարդասեր և մեկենաս, նավթային մագնատ Միքայել Արամյանցը երազում էր, որ Թբիլիսին դառնա Կովկասի ամենագեղեցիկ քաղաքը։ Նա բազմաթիվ շինություններ կառուցեց, որոնք մինչ օրս զարդարում են Վրաստանի մայրաքաղաքը։ Այդ մասին խոսվում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի՝ Արամյանցի կյանքին նվիրված տեսանյութում։

Микаэл Арамянц
Միքայել Արամյանց

Արամյանցը ծնվել է Արցախում և միշտ երազում էր սովորել Թբիլիսիի ճեմարանում։ Չստացվեց։ Սակայն պատանի Միքայելը չհուսահատվեց և որոշ ժամանակ անց գնաց Թիֆլիս։ Նա իր գործունեությունը սկսեց բրդի և բնական մետաքսի վաճառքից, հետո զբաղվեց նավթի բիզնեսով։ 28 տարեկանում նա արդեն միլիոնատեր էր։

Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը

Արամյանցը իր ունեցվածքից բաժին էր հանում նաև կարիքավորներին։ Նա կառուցեց հիվանդանոց, որն իր անունն է կրում։ Մեկենասը կառուցման համար այն ժամանակ առասպելական գումար հատկացրեց՝ 100 հազար ռուբլի։ Այստեղ տեղադրվեց Հարավային Կովկասում առաջին ռենտգեն սարքավորումը։ Բժշկական կենտրոնում բուժումն անվճար էր։

Дом Микаэла Арамянца
© Sputnik / Ekaterina Mikaridze
Միքայել Արամյանցի տունը

Արամյանցը ֆինանսավորեց նաև այդ ժամանակ Ռուսական Կայսրությունում միակ «Մաժեստիկ» հյուրանոցի կառուցումը։ Այն գտնվում է Ռուսթավելի պողոտայում (հիմա այնտեղ տեղակայված է «Մարիոթ» հյուրանոցը)։ Շինարարությունը սկսվեց 1913թ-ին։ 1915թ-ին շենքն արդեն պատրաստ էր։

1916թ-ին Փարիզի միջազգային ցուցահանդեսում հյուրանոցի շենքի նախագիծն արժանացավ ոսկե մեդալի և համարվեց լավագույնը։

Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը

Արամյանցը դարձավ ժողովրդի սիրելին, սակայն անձնական կյանքում չհաջողեց։ Կինը՝ թբիլիսցի կոմերսանտ Եղիսաբեթ Շոլկոյանցը, դավաճանում էր նրան։ Արամյանցը կնոջ դավաճանությանը չէր հավատում այնքան ժամանակ, մինչև գտավ նրա սիրային նամակները։

Սիրո հարցում Արամյանցի բախտը երկրորդ անգամ ևս չբերեց․ աշխարհիկ տիկին Եվգենյա Շխիյանցի հետ 14 տարվա սիրավեպն ավարտվեց վերջինիս դավաճանությամբ՝ մեկենասի բժշկի հետ։

Дом Микаэла Арамянца
© Sputnik / Ekaterina Mikaridze
Միքայել Արամյանցի տունը

Տեսանյութում հիշատակվում է միլիոնատիրոջ կյանքի ևս մեկ դրվագ։ 1919թ-ի մայիսի 14-ին ռուսալեզու «Գռուզիա» թերթում տեղեկություն հրապարակվեց առևանգման մասին։ Առևանգվածը Արամյանցն էր։

Մայիսի 12-ին նրա վրա հարձակվել էին անհայտ անձիք, ուժով նստեցրել մեքենան և թաքնվել։ Հաջորդ օրը ոստիկանությունը գտավ Արամյանցին և նրան առևանգողին․ վերջինս հայտնի ավազակ Զանդուկելին էր։

Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք

Արամյանցն ուզում էր, որ Թբիլիսին դառնա Կովկասի ամենագեղեցիկ քաղաքը։

Արամյանցի կյանքը ողբերգական ավարտ ունեցավ․ խորհրդային իշխանության հաստատումից հետո նա զրկվեց իր ամբողջ ունեցվածքից։ Մահից առաջ նրան հաճախ էին տեսնում «Մաժեստիկ» հյուրանոցի առջև նստած։

Замок мецената Михаила Арамянца
© Sputnik / Aram Nersesyan
Միքայել Արամյանցի տան մուտքը

Ըստ թեմայի

Հայտնի բարերար Արամյանցի թոռը` Ախթալայում ամրոցի և ղարաբաղյան արմատների մասին
Կիրակին` Լոռու մարզում. Վարչապետն այցելել է Միքայել Արամյանցի տուն
Խորովածի փառատոնը, Հայաստանի 125 մետրանոց դրոշն ու Արամյանցի ծոռը
թեգերը:
Կին, սեր, մեծահարուստ, Վրաստանի Հանրապետություն, Թբիլիսի, Միքայել Արամյանց

Գլխավոր թեմաներ