11:57 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Որպես թարգմանիչ Մուսավիին հաջողվել է մտերմանալ Դամասկոսում կառավարությանն օգնող Իրանի ռազմական խորհրդականների հետ և հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի –Sputnik. Իրանում մահապատժի են ենթարկել Մահմուդ Մուսավի Մաջդին` մեղադրելով  Կենտրոնական հետախուզական վարչության և իսրայելական «Մոսադ» արտաքին հետախուզության  օգտին լրտեսելու մեջ, հայտնում է Fars լրատվական գործակալությունը։

Մահմուդ Մուսավի Մաջդին կալանավորել էին 2018 թվականի  հոկտեմբերին և 2019 թվականի օգոստոսին իրանական դատարանի կողմից դատապարտել  բարձրագույն պատժի։  Նրա մեղադրական եզրակացության կետերից մեկն ԱՄՆ ԶՈւ ԱԹՍ–ի հարվածի հետևանքով այս տարեսկզբին սպանված իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և ԻԻՀ–ի այլ բարձրաստիճան զինվորականների տեղաշարժի մասին տեղեկատվության տրամադրումն էր։

Մանկուց ընտանիքով Իրանը լքած և Սիրիայում մեծացած Մուսավի Մաջդը երբեք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ չի եղել, սակայն նրան հաջողվել է թարգմանչի անվան տակ ներթափանցել այդ կազմակերպության մի շարք զգայուն ոլորտներ», պարզաբանում է Fars–ը։

Լավ անգլերեն և արաբերեն իմացության շնորհիվ նրան որպես թարգմանիչ աշխատանքի էին ընդունել Իրանի հետ համագործակցող սիրիական ընկերություններից մեկում։  

Նոր հարվածներ. ո՞վ է փորձում ԱՄՆ–ին դուրս մղել Մերձավոր Արևելքից

Tasnim լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ  Մուսավի Մաջդը լիբանանյան «Հեզբոլայի» օպերատիվ ծառայողների կողմից 2018 թվականին Սիրիայում կալանավորվել էր և փոխանցվել Իրանին։ Իրանական ԶԼՄ–ների տվյալներով` ԿՀՎ–ից և «Մոսադից» նա ամսական 5000 դոլար էր ստանում Սիրիայում իրանական ուժերի մասին տեղեկության դիմաց։   

Ըստ թեմայի

Իրան կամ Իսրայել. ի՞նչ պետք է անենք, եթե մեզ կանգնեցնեն ընտրության առջև
Հայ–իսրայելական ջերմացումն ու Իրանի արձագանքը. կհաջողվի՞ դուրս գալ երկու քարի արանքից
Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում
թեգերը:
լրտես, Ղասեմ Սոլեյմանի, մահապատիժ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ