15:37 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
691 0 0

Անկարգությունների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացի։ Քաղաքն այժմ ոստիկանների խիստ վերահսկողության տակ է։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Վրաստանի երկու քաղաքացիներ՝ էթնիկ հայեր, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Ախալքալաքի բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) նախօրեին երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Ծեծկռտուքը վերածվել է զանգվածային բախումների: Տղամարդկանց ամբոխը կոտրել է տեղի հյուրանոցի դռներն ու պատուհանները, որից հետո այրել հյուրանոցը, իսկ հետո՝ սեփականատիրոջ տունը։ Ընդհանուր առմամբ 4 տուն է հրկիզվել:

Տոնականյանը որոշ մանրամասներ է հայտնել վիրավոր հայերի առողջական վիճակի վերաբերյալ:

«Նրանցից մեկը գլխի սալջարդ է ստացել, մյուսի ոտքերն են վնասվել։ Երկուսն էլ իրենց լավ են զգում։ Հնարավոր է՝ այսօր էլ դուրս գրվեն»,- ասաց նա:

Ծեծկռտուք Զարթոնքում. գլխավոր դերերում գյուղապետի տեղակալն ու նախկին գյուղապետն են

Ինչպես հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին՝ քաղաքում իրավիճակը լարված է, սակայն գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ: Քաղաքում կենտրոնացվել են ոստիկանության ուժերը։

Ամիրանաշվիլին հաստատել է, որ ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Փաշինյանը` Զարթոնքի միջադեպի մասին

Հարուցվել են քրեական գործեր՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք կրելը) հոդվածներով:

Ըստ թեմայի

Ծեծկռտուք Էջմիածնում. բերման ենթարկվածների մեջ են Ամբերդի գյուղապետն ու նրա որդին
Մոսկվայի դատարանը կալանավորել է հայերի հետ ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն
Յարխուշտա, ՀՀ օրհներգ և ծեծկռտուք. ադրբեջանցիների ցույցը վերածվեց հայկական տոնախմբության
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների զանգվածային ծեծկռտուքի 10 մասնակցի են կալանավորել
թեգերը:
Մահ, Ծեծկռտուք, Ախալքալաք, հայ, հիվանդ, վեճ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ