17:49 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP724.44
  • EUR629.24
  • RUB6.94
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

ԱՄՆ կողմից ստեղծված խոչընդոտները դանդաղեցրին հարևանների հետ Իրանի համագործակցության գործընթացը, սակայն Թեհրանը մտադիր չէ հրաժարվել դրանցից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Անկախ ԱՄՆ պատժամիջոցներից՝ Թեհրանը կշարունակի էներգետիկ ոլորտում համագործակցել Երևանի հետ, Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս ասաց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով`  ԱՄՆ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են ստեղծում միջազգային համագործակցության համար, հետևաբար անօրինական և անընդունելի են։ Սակայն հարևան երկրների հետ Իրանի փոխգործակցությունը շարունակվում է և շարունակվելու է։

«ԱՄՆ–ի որոշ խոչընդոտները դանդաղեցրին այդ համագործակցության առաջխաղացումը, և ամերիկացիները կշարունակեն խոչընդոտել այդ ոլորտի առաջընթացին։ Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ համագործակցությանը, ինչպես և հայկական կողմը», – ասաց Զարիֆը` մեկնաբանելով Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ու Մեղրիի ՀԷԿ–ի կառուցման նախագիծը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի վերջին հայտարարեց, որ Իրանից Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը պետք է ավարտին հասցնեն մինչև 2020 թվականի վերջ։

Այսօր Հայաստանին ու Իրանին «կապում» է 220 կիլովոլտանոց երկու էլեկտրահաղորդման գիծ։ Դեռևս 2000-ականներին նախատեսվել էր կառուցել նոր 400 կիլովոլտանոց և երկու շղթա ունեցող ԷՀԳ։ Այն կեռապատկի երկու երկրների միջև եղած էլեկտրաէներգիայի փոխանակման տարողունակությունը և թույլ կտա էլեկտրաէներգիայի վաճառք իրականացնել ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքով:

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ–ին, ապա անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Թեհրանը պատրաստ է ՀԷԿ–ի կառուցումից հետո 10-15 տարի էլեկտրաէներգիա գնել։

Նշենք, որ սա հայ–իրանական խոշորագույն նախագծերից մեկն է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) երկու ՀԷԿ–երից բաղկացած կասկադ է (երկրորդ կայանը կկառուցվի իրանական ափին` Ղարաչիլարում)։ Այդ ՀԷԿ–երը Հարավային Կովկասում ամենամեծ ՀԷԿ–երը պետք է դառնան։

Ըստ թեմայի

Թեհրանը հերքում է. ռուսական զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել
Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Զարիֆի հետ. ի՞նչ են քննարկել
թեգերը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ