19:32 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)
1241 0 0

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիային։ Նա ասել է, որ Թուրքիան հզոր տերություն է, որի ռազմական տեխնիկան ուժեղացնում է Ադրբեջանի ԶՈւ–ն։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնեցին կրճատել ադրբեջանական բանակի կորուստները։ Այս մասին թուրքական TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը հավելել է, որ այդ սարքերը ցույց են տալիս Թուրքիայի ռազմական ներուժն ու ուժեղացնում Ադրբեջանի զինված ուժերը։

Նա կրկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության համար և այդ երկրին հզոր տերություն անվանել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1350)

Ըստ թեմայի

Վիրավոր Ստեփանակերտը. ի՞նչ տեսք ունի քաղաքը հրետակոծությունից հետո
Սպասեք լավ լուրերի. օրվա ընթացքում հակառակորդը մեծամասամբ հետ է շպրտվել մեծ կորուստներով
«Дождь»-ը Ստեփանակերտի գնդակոծությունը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառի կադրեր
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իլհամ Ալիև, անօդաչու թռչող սարք

Գլխավոր թեմաներ