00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարո Փայլանը շնորհակալություն է հայտնում իրեն նեցուկ եղածներին

© Sputnik / Asatur YesayantsГаро Пайлан на форуме "Армения-Диаспора"
Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարո Փայլանը կրկին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին և կոչ արել շարունակել միասին պայաքարել խաղաղություն հաստատելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել, որով շնորհակալություն, հիացմունքն ու անգամ զարմանք է հայտնել։

«Գիտէի որ մինակ չեմ։

Բայց ուրախ եմ տեսնելու, թէ այսքա՜ն բազմութիւն ենք…

Շնորհակալ եմ բոլոր անոնց, որոնք նեցուկ եղան ինծի։

Շարունակե՛նք պայքարիլ պատերազմները կասեցնելու եւ խաղաղութիւն հաստատելու համար»,–գրել է նա։

Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին

Նշենք, որ Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել էր հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին։ Այդ կազմակերպությունը կոչ էր արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» հայ պատգամավորի դեմ։

Այդ հայտարարությունից հետո, ի աջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել։ Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։

Ավելի վաղ Թուրքայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամն ի լուր աշխարհի գրել էր, որ աշխարհում միայն մեկ երկիր է շահագրգրված և աջակցում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին` դա Թուրքիան է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Լրահոս
0