08:58 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1749)
1700 0 0

Ադրբեջանում զորակոչ է հայտարարվել պահեստազորի այն սպաների համար, ովքեր տիրապետում են պարսկերեն լեզվին։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Թեև Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հերքել, թե Արցախում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի ԶՈւ–ն և վարձկան ահաբեկիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ բոլոր երկրները` տարբեր պաշտոնյաների մակարդակներով, արդեն հաստատել են այս փաստն իրենց հայտարարություններում։

Տեղեկությունն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ևս ադրբեջանական կողմից բազմաթիվ վարձկաններ են ներգրավվել պատերազմին։

Նախկին նախարարն ասուլիսին դատարկաձեռն չէր ներկայացել։ Նա իր հետ  հին փաստաթղթեր էր բերել` Ադրբեջանի այսօրվա ԳՇ պետի ստորագրությամբ, որոնք ապացուցում էին, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական մի զորամասում 520 վարձկաններ են եղել։

«Այս հրամանով 520 վարձկան ահաբեկիչներ ներգրավվել են Ադրբեջանի զորամասերից մեկում ու մասնակցել այն օրերի մարտական գործողություններին։ Բացի այդ հրաման է ստորագրվել նաև, որ զորակոչեն պահեստազորի այն սպաներին, ովքեր տիրապետում են պարսկերենին»,– ասաց Հարությունյանը` ցույց տալով Ադրբեջանի ռազմական ղեկավարության այն օրերի համապատասխան հրամանը։

Նշենք, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։

Թշնամու կենդանի ուժի ոչնչացումը. ՊԲ–ն տեսանյութ է հրապարակել

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 20 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1749)

Ըստ թեմայի

Առաջնագծի հարավային հատվածում ծանր մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան
Ղարաբաղում խաղաղապահներ կտեղակայվեն միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ․ Կրեմլ
Հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն ենք խոցել. Գարիկ Մովսեսյան
թեգերը:
Ադրբեջան, Թուրքիա, վարձկաններ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ