02:51 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
39901

ՀՀ վարչապետը «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրվվածության մասին` նշելով, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

«Միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում ձեռնարկելու համար: Եվ ես հստակ ասում եմ` այո՛, Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար»,– ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը խորհուրդ է տվել Թուրքիայի ներկա պահվածքը դիտարկել Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում վարած քաղաքականության համատեքստում։  Փաշինյանը նաև հիշեցրել է, որ արդեն առիթ ունեցել է ասելու, որ եթե այդ փաստը պատշաճ գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները ևս 2 ԱԹՍ են խոցել

Որպես խնդրի լուծման կարևոր հանգամանք, ՀՀ վարչապետը նշել է «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումն ու ԼՂ անկախության ճանաչումը։

«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսը սկսվել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է հայկական կողմի` փոխզիջումներին պատրաստ լինելուն, Փաշինյանը շեշտել է, որ ինքը փորձել է կոմպրոմիս առաջարկել, բայց բանակցային պրոցեսների ընթացքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից:

«Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն,– ասել է Փաշինյանը, –եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»։

Փաշինյանը, սակայն փաստել է, որ Ադրբեջանն իրականում բանակցել չի ցանկանում և շարունակում է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
«Ղարաբաղը մերն է, մերն էլ պետք է մնա». հայրենիքի պաշտպանությունն առաջնագծից
Արդեն վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար. Թաթոյանը` համաճարակների բռնկման մասին
թեգերը:
վարձկաններ, ահաբեկիչ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ