00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը քթի տակ է, կամ ինչ անել, որ Իրանն օգնի Հայաստանին

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցРабочая поездка заместителя председателя правительства РФ Д.Рогозина в Иран
Рабочая поездка заместителя председателя правительства РФ Д.Рогозина в Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանին շատ է մտահոգում, որ Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների մի մասը իր սահմանի մոտ է ընթանում։ Այդ հանգամանքը ստիպում է Թեհրանին անմասն չմնալ իրադարձություններից։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik․ Այս օրերին մեծ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հակամարտության հանդեպ Իրանի դիրքորոշմանը։ Մարտական գործողությունների մի մասն ընթանում է Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ` Արաքս գետի հովտում, Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Ընդ որում, այս ընթացքում մի քանի արկ ու խոցված ուղղաթիռ Իրանի տարածքում են ընկել, ինչը Թեհրանում անհանգստության առիթ է տվել։ Այնտեղից նույնիսկ սպառնացել են պատասխանել, եթե  ևս մեկ արկ Իրանի տարածքում հայտնվի։ Ընդ որում՝ իրանցիները չեն շտապում որևէ մեկի կողմն անցնել։ Պաշտոնապես Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» կողմնակից են, բայց գործնականում իրենց չեզոք են պահում։

Агарон Варданян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանն իսկապես լրջորեն անհանգստացած է իր սահմաններին մոտ ընթացող մարտական գործողություններով, հատկապես, որ դրանք կատարվում են Խուդաֆերինի ջրամբարի հարևանությամբ․ջրամբարն Իրանի հյուսիսային նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետն ասաց, որ ընդհանուր առմամբ հակամարտության հարցում երկրի դիրքորոշումը հասկանալու համար պետք է մի շարք կարևոր հանգամանքներ հաշվի առնել։

Հայտնի է, որ Իրանն այժմ գտնվում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցների տակ։ Թուրքիան մասամբ օգնում է չեզոքացնել այդ պատժամիջոցները․խոսքը իրանական տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող էներգապաշարների մասին է։ Փորձագետը փաստում է, որ հենց այդ պատճառով Իրանը չի կարող իրեն չափազանց կտրուկ գործողություններ թույլ տալ Թուրքիայի հանդեպ, որն Ադրբեջանի դաշնակիցն է։ Իրանում տնտեսական վիճակի ցանկացած բարդացում, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է դրան հանգեցնել, կարող է երկրում ներքին դժգոհություն ծնել։ Թեհրանի ներկայիս զուսպ լինելը հենց դրանով է պայմանավորված։ Միաժամանակ, Ոսկանյանի խոսքով, իրանցիների համար ձեռնտու չէ, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանը որևէ կերպ Բաքվի օգտին փոխվի։

Իրանի արտգործնախարարը ողջունում է զենքի էմբարգոյի ավարտը

Թեհրանը կարող է ռազմական միջամտություն ցուցաբերել միայն այն դեպքում, եթե Սիրիայից ու այլ երկրներից Ադրբեջան բերված ահաբեկիչներն անմիջապես սպառնան Իրանին կամ հատեն սահմանը։ Այդ դեպքում արձագանքը չափազանց կոշտ կլինի։

Պետք է նշել, որ Հայաստանում այսօր շատերն են Իրանին դիտարկում որպես հեռանկարային ռազմա-տեխնիկական գործընկեր։ Իրանի պաշտպանության ոլորտը վերջին տարիներին զգալի հաջողություն է արձանագրել մարտական ԱԹՍ-ների արտադրության գործում, իսկ ԱԹՍ-ների կարիք այժմ ռազմական գործողությունների թատերաբեմում շատ կա։ Սակայն Ոսկանյանը կարծում է, որ դժվար թե հաջողվի միանգամից ոտքի վրա դրոնների մատակարարում իրականացնել։ Նման կարևոր գործարքները որոշակի ժամանակ են պահանջում։ Բայց դա չի նշանակում, որ Երևանը հիմա չպետք է Թեհրանին մեսիջներ ուղարկի՝ ռազմա-տեխնիկական համագործակցությանը պատրաստ լինելու վերաբերյալ։ Եվ մի կարևոր գործոն, որի ճիշտ օգտագործումը կօգնի հասնել Իրանի հայամետ դիրքորոշմանը։

Река Аракс с границами между Карабахом, Ираном и Азербайджаном - Sputnik Արմենիա
«Անտարբեր չլինենք». ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում

«Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է Իրանին մարդասիրական միջանցք տրամադրել պատժամիջոցները մեղմացնելու համար։ Ցավոք, Հայաստանը փաստացի սատարել է ամերիկյան վարչակազմի սահմանած վերջին պատժամիջոցներին, բացի դա Իսրայելում դեսպանատուն է բացել։ Այդ փաստերը որոշ անվստահություն առաջացրին իրանական հասարակության շրջանում», - ընդգծեց Ոսկանյանը։

Միանշանակ հայամետ դիրքորոշման ձևավորմանը խանգարում է նաև Իրանում առկա բազում պանթյուրքական խմբերի առկայությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվորեն հովանավորում է այդ խմբերին, ու թեև դրանք փոքրաթիվ են, բայց կարող են բազում խնդիրներ առաջացնել իրանական իշխանության համար։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ իրանական իշխանության հետ աշխատելու հնարավորությունները սպառված չեն, համագործակցության ներուժ կա։ Առաջին հերթին դա ամերիկյան պատժամիջոցները հաղթահարելու հարցում Հայաստանի օգնությունն է, հետո ռազմա-տեխնիկական համագործակցության պատրաստությունը, ինչի մասին արդեն խոսվեց։ Բացի այդ, հիմա իսկ կարելի է ու պետք է Իրանի հետ օպերատիվ կապ ստեղծել՝ գրոհային ահաբեկիչների շարժի մասին տեղեկություն փոխանակելու համար։ Վերջիններս հիմա շատ են մոտենում Իրանի հետ սահմանին գտնվող Արաքսին` հուսալով, որ Հայաստանը կվախենա հարվածել նրանց, քանի որ իրանական կողմին պատահական հարվածելու ռիսկ կա։ Օպերատիվ կապի միջոցով կարելի է լուծել այս և այլ հարցերը։ Ոսկանյանը հույս ունի, որ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն այժմ աշխատանք է իրականացնում այս ուղղություններով։

«Պարզապես հիշեցնեմ, որ հենց այդ ահաբեկիչներն են սպանում իրանցի կամավորներին Սիրիայում, Իրաքում։ Բնականաբար, նրանց ոչնչացումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի շահերից», - ավելացրեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0