03:09 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
225 0 0

Իրանի իշխանություններն ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու` իրենց սահմանին մոտ տիրող իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Թեհրանն ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին և չի հանդուրժի ագրեսիա իր սահմաններին կամ տարածքների վրա։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

Իրանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 20-ին հայտնել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել Իրանի սահմանամերձ տարածք: Մինչ այդ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ ղարաբաղյան մարտերի պատճառով սահմանամերձ շրջանում գտնվող տների վրա 8 արկ է ընկել։

«Մեր սահմանամերձ շրջաններում ակտիվությունը լրջորեն և ուշադիր վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Անընդունելի է տարածաշրջանում հակամարտող կողմերից յուրաքանչյուրի ագրեսիան մեր երկրի տարածքում։ Լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին պահպանել անհրաժեշտ զգուշություն», – ասել է Ջալալին։

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի հանդուրժի ագրեսիայի դրսևորում իր սահմանների և տարածքի վրա։ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին հայտարարեցինք, որ ով չպահպանի այդ սկզբունքը, ամբողջությամբ կմերժվի», – նշել է դիվանագետը։

Նրա խոսքով` պաշտպանության ոլորտում Իրանը ինքնաբավ է և նույնիսկ արտահանման հնարավորությունների է հասել։

«Եվ եթե անհրաժեշտություն լինի, անպայման միջոցներ կձեռնարկվեն», – եզրափակել է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Մինչև Մնացականյանի հետ հանդիպումը ամերիկահայերը Պոմպեոյին պիտի հասցնեն իրենց վրդովմունքը
Սիրով` Գորիսից. ինչպես են Հայաստանում օգնություն հավաքում Արցախի համար և սպասում հաղթանակի
Սարգսյանն ու Մակրոնը հանդիպել են
թեգերը:
Դեսպան, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ