12:29 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
1691 0 0

Ադրբեջանի լրատվամիջոցները չեն շտապում հաստատել այս տեղեկությունը, իսկ որ լրատվամիջոցն արդեն հրապարակել էր, հեռացրել է։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԼՂՀ–ում մարտական գործողությունների ընթացքում սպանված Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքյուր Նարիման օղլու Համիդովի զոհվելու լուրը հաստատել է Anadolu թուրքական գործակալությունը։

Ավելի վաղ այս տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել էր Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Ջա՜ն, կպավ»․ թշնամու զինտեխնիկայի ոչնչացումը․ տեսանյութ

Թուրքական պարբերականի տվյալներով` Համիդովը սպանվել է Սանասարի (Կուբաթլուի) համար մղվող մարտերում։

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում Համիդովի սպանվելու մասին տեղեկություն չկա։ Օրինակ` Vesti.az պարբերականը գրել էր այդ մասին, այնուհետև արագ հեռացրել լուրը, թեև «հետքերը» մնացել են (բրաուզերի հասցեի տողում մնացել է  հոդվածի վերնագիրը – խմբ.)։

Скриншот с сайта Vesti.az
© Photo
Vesti.az պարբերականի բրաուզերի հասցեի տողում մնացած հոդվածի վերնագիրը

Միևնույն ժամանակ այդ տեղեկությունը հաստատել էր «Ժողովրդական ճակատ» ադրբեջանական կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախկին պետքարտուղար Ալի Քերիմլին։

Համիդովը հերոսի կոչում ստացել էր 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների համար, երբ երկրորդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատարն էր։

Նշենք, որ ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, այնուամենայնիվ, պաշտոնապես հաստատել է Համիդովի մահվան մասին տեղեկությունը, ինչպես նաև ասել, թե ինչ է խոսսել նրա հոր հետ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Human Rights Watch-ն արձանագրել է Արցախում արգելված զինատեսակների կիրառության փաստերը
Պուտինն ամեն ինչ անում է Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով
Իսրայելի հայերը բողոքի ակցիա են իրականացրել Երուսաղեմի ԱԳՆ շենքի դիմաց
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհ, ազգային հերոս, Ադրբեջան, ադրբեջանցի

Գլխավոր թեմաներ