00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:09
1 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է առաջարկել Իրանն Արցախի հակամարտության կարգավորման համար. նախարարը բացել է փակագծերը

© Photo : Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Исламской Республики Иран Мухаммад Джавад Зариф на пресс-конференции
Министр иностранных дел Исламской Республики Иран Мухаммад Джавад Зариф на пресс-конференции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը արդյունավետ է համարել իր տեղակալի բանակցություններն Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի իշխանությունների, Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացահայտել է Արցախում խաղաղության վերականգնման՝ Իրանի առաջարկած տարբերակի որոշ կետեր:

Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, ԱԳ նախարարը Իրանի պետական հեռուստատեսության եթերում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության հենց սկզբից բանակցություններ է վարել  Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Заместитель министра иностранных дел Ирана Аббас Аракчи во время брифинга (15 января 2017). Тегеран - Sputnik Արմենիա
Իրանը Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագիրն այնպես է նախագծել, որ ընդունելի լինի բոլորի համար

«Մենք կարծում ենք, որ պատերազմն ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, ուստի այդ երկրները կարող են առավելապես ազդել պատերազմի դադարեցման վրա։ Այս համատեքստում ենք մենք բանակցություններ վարում», - ասել է նա ՝ նշելով, որ Իրանի նախաձեռնությունը չի փորձում մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման այլ մեխանիզմների հետ։

Նա նաև նշել է, որ ցավոք, բանակցությունները վերջին 30 տարիների ընթացքում հաջողությամբ չեն պսակվել, արդյունքում Իրանի սահմանների մոտ լարվածությունը շարունակվում է։

Խոսելով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի տարածաշրջանային այցերի մասին՝ Զարիֆը արդյունավետ է համարել նրա բանակցություններն Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի իշխանությունների, Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ:

«Մեր ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի վերաբերում բացառապես հրադադարի ժամանակավոր դադարեցմանը, այլ ավելի շուտ ուղղված է երկու կողմերի տարաձայնությունների լուծմանը՝ իրենց սկզբունքներին հավատարիմ մնալու շրջանակների հիման վրա: Հետո կիրականացվեն նաև այլ միջոցառումներ, մասնավորապես՝ օկուպացիոն զորքերի դուրսբերումը բոլոր օկուպացված տարածքներից», - ասել է նա:

Политические консультации между МИД Армении и Ирана (30 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Քաղաքական խորհրդակցություններ. ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները

Իրանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ Թեհրանի ծրագրի քայլերից են նաև մարդու իրավունքների իրացումը, տեղաշարժման երթուղիների ստեղծումը և խաղաղության հաստատման ընթացքում տարածաշրջանի երկրների մոնիթորինգը:

Զարիֆը հայտնել է, որ իր տեղակալ Արաղչին Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային հենց այս ծրագիրն է առաջարկել, և Թեհրանն այժմ սպասում է իր առաջարկած տարբերակի պատասխանին այդ երկրներից:

Իրանի ԱԳ նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության խնդրին՝ դա «անտանելի» որակելով:

Հիշեցնենք՝ փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին ՝ որպես Իրանի նախագահի` ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ բանագնաց, այցելել էր Բաքու, ապա Մոսկվա, հետո Երևան ու Անկարա։

Արաղչիի այցերի հիմնական նպատակը տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման` իրանական նախաձեռնության մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելն է։

Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

Լրահոս
0