11:04 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (992)
73 0 0

Վրացական կառավարության ղեկավարը նախօրեին շփվել էր իր աշխատակցի հետ, որի մոտ COVID-19 է հաստատվել։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ինքնամեկուսացման մեջ է։ Տեղեկությունը, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, Գախարիան հայտնել է այսօր երեկոյան։

Վերջին երկու ամիսներին համաճարակային իրավիճակը Վրաստանում զգալիորեն վատացել է։ Եթե COVID-19-ի առաջին ալիքը երկիրը համեմատաբար հանգիստ է տարել (փետրվարի 26 –ից սեպտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում վարակվածների ընդհանուր թիվը չի գերազանցել 1500-ը), ապա այժմ երկրում ամեն օր մինչև երկու հազար դեպք է բացահայտվում։

«Ցավոք՝ այժմ ստիպված եմ հատուկ ռեժիմով աշխատել, քանի որ իմ աշխատակցի մոտ, որի հետ երեկ երկար շփում եմ ունեցել, կորոնավիրուս է հաստատվել։ Բնականաբար, ինքնամեկուսացման եմ անցել ու շարունակում եմ այս ռեժիմով աշխատել», - գրել է Գախարիան Facebook-ի իր էջում։

StopCov պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում COVID-19-ի վարակման 40 727դեպք է հաստատվել։ Այս ընթացքում ապաքինվել է 25 104 մարդ, 335-ը մահացել են։

Կրակոցներ Վրաստանի իշխող կուսակցության գրասենյակի մոտ. կան վիրավորներ

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (992)

Ըստ թեմայի

Հայ-վրացական հարաբերություններ. ինչպիսի՞ն կլինեն դրանք ընտրություններից հետո
«Վրացական երազանքն» ավելի քան 49% ձայն է հավաքել, ընդդիմությունը չի ընդունում արդյունքները
Վրաստանը բուժաշխատողներ կուղարկի Հայաստան Covid-19–ի դեմ պայքարելու համար. Գախարիա
թեգերը:
կորոնավիրուս, Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ