00:52 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (992)
93 0 0

Տեղեկացվում է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը։

«Գախարիայի թեստի պատասխանը դրական է եղել։ Նա իրեն լավ է զգում և բուժումը կշարունակի տանը»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Գեորգի Գախարիան ինքնամեկուսացել էր, քանի որ երկարատև շփում էր ունեցել անվտանգության աշխատակցի հետ, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից առ այսօր Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 42 579 մարդու մոտ։ Առողջացել են 26 800-ը, մահացել` 342-ը։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (992)

Ըստ թեմայի

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է
Վրաստանում COVID-19-ի ցուցանիշների ռեկորդային աճ է գրանցվել
Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ
թեգերը:
կորոնավիրուս, Գեորգի Գախարիա, Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ