00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնում է «Okul defteri»–ների էջերին, կամ ինչո՞ւ Թուրքայի տնտեսությունն այլևս «չի ձգում»

© AP Photo / Turkish Presidency via AP, PoolПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган наблюдает за турецким буровым судном "Фатих" во время выступления в Стамбуле (21 августа 2020). Турция
Президент Турции Реджеп Тайип Эрдоган наблюдает за турецким буровым судном Фатих во время выступления в Стамбуле (21 августа 2020). Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետությունն անկանոն կերպով գումար է ծախսել գների վերահսկողության և տեղական բիզնեսի ուժեղացման համար, ինչպես նաև ավելացրել է ռազմական ծախսերը: Տնտեսությունն այդ ծախսը «չի ձգել», ուստի և ազգային արժույթը սկսել է իջնել։

«Okul defteri» արտահայտությունը կհիշեն 90-ականների բոլոր դպրոցականները։ Այդպիսի գրառումով տետրերում  (իսկ թուրքերեն դա նշանակում է հենց «դպրոցական տետր») երեխաները մաթեմատիկայի վարժություններ և անգամ հայոց լեզվից շարադրություններ էին գրում։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ թուրքական տետրերն ավելի լավն են, իսկ արտադրությունը՝ ավելի արդյունավետ։ Պարզապես Հայաստանն ակնհայտորեն հետևում էր 90-ականների լիբերալ էկոնոմիկայի չբարձրաձայնված սկզբունքին՝ «Սովից մեռիր, բայց մի աջակցիր տեղական արտադրողին»։ Մինչդեռ Թուրքիայում այլ մոտեցումներ էին․այստեղ արտադրում և վաճառում էին թե՛ «Okul defteri», թե՛ «Derby»(90-ականների ժողովրդական շոկոլադն էր՝ շատ ցածր որակի), իսկ հետո նաև բազմաթիվ այլ բաներ։ Եվ ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։

Сделано в Турции - Sputnik Արմենիա
Ոչ մի գնաճ չի լինի. նախարարն ասել է` ինչպես կլրացվի թուրքական ապրանքների բացը

Տարիներ շարունակ թուրքական պետությունն արդյունաբերության մեջ միլիարդավոր դոլարներ էր ներդնում։ Վերջին տարիներին այդ մեխանիզմը խափանվեց ռազմական ծախսերի աճի, անկայուն արտաքին քաղաքականության և բիզնեսի՝ ոչ միշտ թափանցիկ սուբսիդիաների պատճառով։ Այնուամենայնիվ, ստիպված ենք խոստովանել` անգամ այս ամենը հաշվի առնելով՝ թուրքական տնտեսությունը շարունակում է մնալ հզորագույններից մեկը տարածաշրջանում։ Բայց վերջին տարիների անկայունությունը նկատելիորեն թուլացրել է թե՛ տնտեսությունը, թե՛ ներդրողների վստահությունը։

Մի կողմից՝ պետական միլիարդներն օգնում էին թուրքական բիզնեսին և արտահանմանը, մյուս կողմից՝ պարզ չէր, թե որքան են դրա վրա ծախսում իշխանությունները և ինչ սկզբունքով։ Հենց դա էլ դարձավ պետական պարտքի ավելացման և բյուջեի դեֆիցիտի պատճառներից մեկը։

Մյուս պատճառը ռազմական ծախսերի աճն է։ «Օkul defteri»-ներից և մի շարք այլ բաներից ստացված գումարներով 20 տարում Թուրքիան ռազմական ծախսերն ավելացրեց գրեթե երեք անգամ․2001թ․-ին այն 7,2 միլիարդ էր, 2019թ․-ին արդեն` 20,4 միլիարդ։ Այնուհետև այս միջոցների հաշվին սկսեցին ֆինանսավորվել ռազմական ներխուժումները տարածաշրջանի տարբեր երկրներ։

Համարձակվեցին

Սակայն այս ամենի համար թուրքական տնտեսությունը ծախսում էր շատ ավելի, քան կարող էր, ուստի աճում էր թե՛ առևտրի բացասական բալանսը և թե՛ բյուջեի դեֆիցիտը։ Բացի այդ, ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ավելացնում է պատժամիջոցների ռիսկը և նվազեցնում ներդրողների վստահությունը։ Այդ պատճառով էլ արտաքին պարտքի ներգրավումը Թուրքիայի վրա ավելի ու ավելի թանկ էր նստում։ Արդյունքում, եթե տասը տարի առաջ Թուրքիան իր 10 տարվա պարտատոմսերի համար պետք է վճարեր տարեկան 9%-ից մի փոքր պակաս, ապա հիմա՝ 14%-ից ավելի։

Вывеска пункта обмена вылюты на проспекте Маштоца в Ереване - Sputnik Արմենիա
Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Դրա արդյունքում կրճատվեցին բյուջե հետագա ներհոսքերի հնարավորությունները ինչպես տնտեսության, այնպես էլ ռազմական ծախսերի համար։ Բայց անգամ այդպիսի ռիսկային պայմաններում Թուրքիայի Կենտրոնական Բանկը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով, շարունակեց խթանել վարկավորումը, թեև անհասկանալի է, թե առանց պետական աջակցության բիզնեսն ինչպես է այն վերադարձնելու։ Բացի այդ, կառավարությունը շարունակեց բիզնեսի զանգվածային ֆինասնավորումը, ընդ որում՝ այս բարդ պայմաններում որոշեց 36,5 միլիարդ լիրա(ավելի քանի 4 միլիարդ դոլար) ներդնել թուրքական ապրանքանիշով էլեկտրոմոբիլների թողարկման մեգա-նախագծում։

Կաթ և միս

Շարունակվեցին նաև սպառողական գների պահպանմանն ուղղված զանգվածային ծախսերը, որպեսզի հասարակության մոտ դժգոհություններ չառաջանան։ Մասնավորապես, Թուրքիայում առաջին անհրաժեշտության ապրանքների ավելի քան 25%-ի գները, այսպես թե այնպես, կարգավորվում են պետության կողմից։ Օրինակ` 2019 թ․-ին սննդամթերքի գնաճը զսպելու համար գյուղատնտեսության նախարարությունը սկսեց սուբսիդավորել կաթ արտադրողներին և նոր կանոններ ներդրեց կաթնամթերքի և մսամթերքի շուկայում: Շուկայում վաճառքի համար նվազեցվեց մեքենաների, կահույքի և կենցաղային տեխնիկայի տեղական արտադրության ու հավաքման ԱԱՀ-ն:

Հայաստանը ՄԻԵԴ–ին արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության փաստեր է ներկայացրել

Այս բոլոր ծախսերն ավելացրին բյուջեի դեֆիցիտը, ինչի արդյունքում փլուզվում է ազգային արժույթը՝ լիրան։ Այդ պատճառով Թուրքիայում շատ ներկրվող ապրանքներ սկսել են զգալիորեն ավելի թանկ արժենալ, իսկ այդ երկիրը մինչ օրս ավելի շատ ներկրում է, քան արտահանում (այսպես, 2019 թ․-ին առևտրային բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 31 մլրդ դոլար)։

Այս բոլոր գործոնները (սկսած պետական փողերի զանգվածային մսխումից և վերջացրած ռազմական արշավներով) ազդեցին ոչ միայն երկրի վարկային վարկանիշի վրա (ինչը մենք տեսանք պարտատոմսերի օրինակով), այլ նաև ներդրողների վստահության։ 2019 թ․-ին երկրում ներդրումների մակարդակը պատմության մեջ նվազագույն ցուցանիշն է գրանցել։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

Դա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիայի տնտեսությունը վաղը ևեթ փլուզվելու է (ինքնահավանությունը վնասակար բան է)։ Պարզապես նրանց տնտեսությունում բարդություններ են սկսվել, որոնք խորանում են, քանի որ երկրի ղեկավարությունը փողերը ծախսում է աջակցության այսրոպեական միջոցների վրա՝ չմտածելով, թե ինչպես է «տակից» դուրս գալու։  Միջոցներից մեկը, որը կարողացավ «հնարել» Անկարան՝ էժան նավթն ու գազն էին (ցանկալի է՝ ուրիշի)։ Դրանց վրա հանրապետությունը ծախսում է տարեկան մոտ 40 մլրդ դոլար, և եթե ինչ-որ տեղից ստանա, հնարավոր կլինի ավելի արագ վերականգնել տնտեսությունը։ Թե որտեղից է Թուրքիան ուզում ստանալ դրանք, հասկանալի է բոլորին։

Մասնագիտությունը՝ անհանգստացող

Իսկ ուշադիր հետևելու դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու չեն շտապում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել․ նախորդ տարիներին նույնպես ոչ ոք նման բան չէր անում։ Այն ժամանակ նույնպես միջազգային առաջնորդները կանգնում էին բարձր ամբիոններին և, իրար հերթ չտալով, ուղղակի «անհանգստություն էին հայտնում»։

Թուրքիայի վերաբերյալ Եվրամիության քաղաքական-տնտեսական հետազոտության մեջ նշվում է, որ երկրում ապրում է շուրջ 4 մլն փախստական, որոնք էժան աշխատուժի աղբյուր են՝ առանց որևէ սոցիալական երաշխիքների: Բայց եվրոպացի ղեկավարները ուշադրություն չեն դարձնում իրենց իսկ փաստաթղթերին (էլ ինչ խոսես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած հաշվետվությունների մասին)։

Թուրքիայի փոխարեն՝ ԵԱՏՄ երկրներ. ինչ է առաջարկում ՊԵԿ նախագահը

Եվս մեկ` ոչ պակաս լուրջ հարց, որը շոշափվել է փաստաթղթում, կրկին անուշադրության է մատնվել։ 2019 թ․-ի դեկտեմբերին Թուրքիայի օրենսդրության վերլուծության արդյունքում լուրջ թերություններ հայտնաբերվեցին ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ իրավական ակտերում։ Փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների մշակման խումբը (FATF, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ OECD-ի մարմիններից մեկը ) Թուրքիային իրավիճակի շտկման առաջարկություններ ներկայացրեց։ Դրան էլ դեռևս որևէ արձագանք չի հետևել, այդ թվում՝ Եվրամիությունից։

Այս բոլոր վերլուծություններն ու հաշվետվությունները, համենայն դեպս առայժմ, մնում են թղթի վրա և բազմաթիվ okul defteri-ների էջերում։

Լրահոս
0