23:43 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տարածաշրջան
Ստանալ կարճ հղումը
240 0 0

Վրաստանի արևմուտքում մի քանի երկրաշարժ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի Օնի քաղաքից 9 կմ հարավ (Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջան) երեկ ուշ երեկոյան 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, վկայակոչելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին, ցնցումները եղել են Թբիլիսիի ժամանակով 23:57-ին։

Դրանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18:04-ին և 18:05-ին, 3,5 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Օնի քաղաքից և Սաչխերե քաղաքից (Իմերեթի տարածաշրջան) 10–ական կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:

Կենտրոնի տվյալներով ՝ մեկ օրում երրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանի հարևան Թուրքիայում։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մերձակայքում։ Երկրաշարժը զգացվել է նաև հունական կղզիներում։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 113 մարդ, տուժել՝ 1035-ը։

Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը՝ 7 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի (Արևմտյան Վրաստան) շրջաններում: Էպիկենտրոնում ուժգնությունը եղել է 9 բալ։

Ըստ թեմայի

Ադրբեջանի Խաչմազի շրջանում երկրաշարժ է եղել
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի
թեգերը:
Երկրաշարժ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ