00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլի հայկական հաստատությունների մոտ անվտանգության աշխատակիցներ են հերթապահում

© Sputnik / Անցնել մեդիապահոցПрохожие в медицинских масках на одной из улиц в Стамбуле
Прохожие в медицинских масках на одной из улиц в Стамбуле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի հայերի շրջանում մտահոգություն կա, որ կարող են էթնիկ հողի վրա բռնության ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական պատերազմը իր արտացոլումն է գտնում նաև արտերկրի հայ համայնքներում, տեղի են ունենում բախումներ հայերի և ադրբեջանցիների ու թուրքերի միջև, զուգահեռ ցույցեր, հայկական հուշարձանների պղծում և այլն։ Հատկապես մտահոգիչ է Թուրքիայի հայերի վիճակը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի վերջին լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Միջին Արևելքի որոշ երկրների, Իրանի և Թուրքիայի որոշ հատվածներում հայերն ահաբեկված են և աշխատում են տներից շատ դուրս չգալ։

Монастырь Хора, Стамбул - Sputnik Արմենիա
Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

«Ունենք մոտ 200 հայրենակից, որոնք այդ պատճառով լքել են Ստամբուլը՝ Հայաստան գալու համար», - ասել էր Սինանյանը։

Ստամբուլաբնակ Նաիրա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Ստամբուլի հայկական հաստատությունների մոտ այժմ անվտանգության աշխատակիցներ են հերթապահում։

«Այստեղ հայկական բոլոր հաստատությունների մոտ անվտանգության աշխատակիցներ են կանգնած, ու այդ մասին արդեն ասվել է զանազան առիթներով։ Իրենք էլ չեն ուզի, որ խնդիր լինի։ Ղեկավարությունը (Ստամբուլի - խմբ․) պաշտոնապես քանիցս ասել է, որ հայ հայրենակիցների դեմ որևէ ոտնձգություն չի կարող լինել», - ասում է Մկրտչյանը։

Նա վստահեցնում է, որ ստամբուլահայերն ավելի շատ մտահոգված են Արցախի իրավիճակով, քան՝ իրենց։

«Կարող եմ վստահեցնել, որ մենք խնդիր չունենք։ Մեր միակ մտահոգությունն ու ցավը այդտեղի վիճակն է,պատերազմը Ղարաբաղում», - ասում է Մկրտչյանը։

Автомобиль скорой помощи в Стамбуле. Архивная фотография - Sputnik Արմենիա
Խոշոր հրդեհ Ստամբուլում. այրվում է քաղաքային հիվանդանոցը

Սակայն, ըստ նրա, ներքուստ վախ ունեցող հայեր, ամեն դեպքում, կան։

«Ինչ էլ որ լինի, մանավանդ հայաստանցիներն անպայման ներքուստ վախ են ապրում ու շատ մտահոգ են։ Այդ տեսակետից դժվար է իրենց համար», - ասում է նա։

Նշենք, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը: Բացի այդ, ադրբեջանական բանակում կռվում և ղեկավարում են թուրք զինվորականներ, զինանոցում առկա են թուրքական արտադրության զինատեսակներ։

Լրահոս
0